Դուրս է բերվել ևս 41 զոհվածի մարմին. ԱԻՊԾ
Երեկ որոնողական աշխատանքներ կատարող փրկարարական խմբերը Հորադիզից և Ջաբրայիլից դուրս են բերել 41 զինծառայողի մարմին։ NEWS.am-ի հետ զրուցում ասել է Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Հունան Թադևոսյանը:
«Փրկարարական խմբերը սկսել են որոնողական աշխատանքները առավոտյան ժամը 9-ից մինչև ուշ գիշեր։ Երեկ աշխատանքներն ընթացել են երկու ուղղությամբ՝ Հորադիզ և Ջաբրաիլ։ Դուրս է բերվել 41 զոհված զինծառայողի մարմին։ Որոնողական աշխատանքները մեկնարկել են նոյեմբերի 13-ից, և մինչեւ օրս դուրս է բերվել 933 աճյուն»,- ասել է Հունան Թադևոսյանը։
Նա նշել է, որ շատ տարածքներում ադրբեջանցիները չեղարկում են նախօրոք պլանավորված որոնողական աշխատանքները։ Մեկ այլ խոչընդոտ է ցուրտ եղանակը, որը բարդացնում է փրկարարների աշխատանքը։
«Շատ տարածքներում՝ օրինակ Հադրութում, Ջաբրայիլում ադրբեջանցիները խոչընդոտում են որոնողական աշխատանքների կատարումը։ Նրանց հետ բանակցում են «Կարմիր խաչը» և ռուսական խաղաղապահ զորակազմը։ Եղել է դեպք, երբ նախօրոք պայմանավորվածություն է եղել, որ հաջորդ օրը պետք է մտնենք Ջաբրայիլ, սակայն ադրբեջանցիներն առավոտյան չեղարկել են։ Սակայն այնպիսի տարածքներ, որտեղ աշխատանքներ չեն իրականացվել, չկան։ Այս պահին մեծ խնդիր է եղանակը, քանի որ գնալով ցրտում է, օրերը կարճանում են, լինում է դեպք, որ հեռու տեղերում մինչև շատ ուշ գիշեր աշխատում ենք, որպեսզի այդքան անցած ճանապարհը հնարավորինս արդյունավետ լինի»,– ասել է Հունան Թադևոսյանը։
Որոնողական աշխատանքները Շուշիում դադարեցվել են ամսվա սկզբին, սակայն Հունան Թադևոսյանը վստահեցրեց, որ շուտով վերսկսվելու են, քանի որ շատ զինծառայողներ, որոնք եղել են Շուշիում, մինչև օրս չեն գտնվել։
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։
Հարակից հրապարակումներ`
- «Անհետ կորածների ընտանիքներին հասանելիք գումարը Կառավարությունն ուզում է որպես լավություն «վաճառել» նրանց վրա»
- Անհետ կորածների որոնողական խմբերի քանակը երեքից հասցվել է հինգի. Դմիտրի Պերեպելկին
- ՀՀ պաշտպանության նախարարը հանդիպել է անհետ կորած զինծառայողների հարազատների հետ
- Անհետ կորած զինծառայողների հարազատները փակել են Երևան-Գորիս ճանապարհը
- «Ինչո՞ւ տարար այսքան երեխեքի կոտորեցիր,այսքան տների լույսը մարեցիր». անհետ կորածի մայրը՝ Փաշինյանին
- Խծաբերդ գյուղի ուղղությամբ այս օրերին անհետ կորել է շուրջ 60 զինծառայողից բաղկացած մի ստորաբաժանում. Արտակ Բեգլարյան
- Անհետ կորած զինծառայողների հարազատները կոտրել են դուռն ու մտել ՊՆ
- Անհետ կորածի հարազատ. Մարմինների մեծ մասը մի տոպրակ ոսկոր էր
- Մի պարզ հարցի մինչև հիմա իշխանությունը չի պատասխանել՝ որքան անհետ կորած մարդ կա. Տիգրան Աբրահամյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան