Սյունիքի մեր սահմանների երկայնքով իրականացնում են սահմանապահ զորքերի տեղակայման աշխատանքներ. Տիգրան Ավինյան
«Շարունակական աշխատանքներ են տարվում գերիների տվյալների ճշտման և փոխանակման հետագա քայլերի հետ կապված»,- կառավարության այսօրվա նիստի մեկնարկին հայտնեց փոխվարչապետ Տիգրան Ավինյանը և հավելեց, որ այդ առումով բանակցություններ են ընթանում ադրբեջանական կողմի հետ՝ Կարմիր խաչի և ռուսական կողմի ներգրավվածությամբ:
Անդրադառնալով Խծաբերդում տեղի ունեցած միջադեպին՝ Ավինյանը նշեց, որ գերեվարվածների տվյալները ճշտվում են, իսկ ՀՀ ՊՆ Գլխավոր շտաբի պետք Օնիկ Գասպարյանը գտնվում է Արցախում՝ այս և մյուս հարցերի կապակցությամբ տեղում լուծումները հասկանալու և քննարկումներ իրականացնելու համար:
«Այս հարցի շուրջ էլ տեղի են ունենում խոսակցություններ ադրբեջանական կողմի հետ և մոտ ժամանակներս ակնկալում ենք հանգուցալուծում»,- հայտնեց փոխվարչապետը:
Տիգրան Ավինյանը նաև հայտնեց, որ որոշակի լարվածություն է եղել Հին Շենում և այս պահի դրությամբ միջդիրքային հաղորդակցությունն առկա է, բայց խնդիրն ամբողջապես հանգուցալուծված չէ:
Նրա խոսքով, այդ հատվածում տեղակայված են ռուս խաղաղապահ զորքերը և ակնկալվում է, որ մոտակա ժամանակներս Հին Շենի հետ կապված հարցերում նույնպես կլինեն վերջանական հանգուցալուծում:
«Ուզում եմ տեղեկացնել նաև, որ պաշտպանության նախարարն այս պահին գտնվում է Սյունիքում: Սահմանապահ զորքերը Սյունիքի մեր սահմանների երկայնքով իրականացնում են տեղակայման աշխատանքներ և օրվա ընթացքում ՊՆ-ն կհայտնի, թե ինչ է կատարվում»,- հայտարարեց Տիգրան Ավինյանը և Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանին առաջարկեց ավելի մանրամասն ներկայացնել իրավիճակը:
Սուրեն Պապիկյանը հայտնեց, որ կապ է հաստատել Սյունիքի մարզպետի հետ, որը աշխատանքներ է տանում ՊՆ և սահմանապահ զորքերի հետ:
«Իմ ստացած տեղեկությունների ահմաձայն այս պահին ՀՀ սահմանապահ զորքերը տեղաբաշխվում են ՀՀ սահմանի երկայնքով և տարբեր մեկնաբանություններից և ապատեղեկատվությունից խուսափելու համար պետք է նշել, որ Հայաստանի սահմանները ամուր և մեր զիված ուժերի կողմից վերահսկելի են»,-հավաստիացրեց Պապիկյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան