Իրավունք 09:57 17/12/2020 Հայաստան

Ադրբեջանական իշխանության բարձրագույն մարմինները շարունակում են հայատյացության բացահայտ քարոզը. ՄԻՊ

Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը գրում է.

«Ադրբեջանական իշխանության բարձրագույն մարմինները շարունակում են հայատյացության ու թշնամանքի բացահայտ քարոզը հայերի նկատմամբ:

1. Ադրբեջանի նախագահը շարունակում է իր հրապարակային ելույթներով գեներացնել ատելություն ողջ հայ ժողովրդի նկատմամբ, տալ Հայաստանի ողջ բնակչությանն ուղղված սպառնալիքներ, անել վիրավորական ու ատելություն բորբոքող արտահայտություններ:

2. Մասնավորապես, Ադրբեջանի նախագահը 2020 թվականի դեկտեմբերի 10-ին Բաքվում տեղի ունեցած ռազմական միջոցառման ընթացքում ունեցել է Հայաստանի ողջ ժողովրդին ուղղված համակարգային ատելությամբ ու ցեղասպանության բացահայտ սպառնալիքներով լի հրապարակային ելույթ:

Ընդ որում, նույն միջոցառման ժամանակ Հայաստանի ողջ ժողովրդի կյանքին ուղղված ավելի բացահայտ սպառնալիքներով, Հայոց Ցեղասպանության կազմակերպիչների ու այն իրականացնողների փառաբանումով ելույթ է ունեցել Թուրքիայի նախագահը:

Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանն իր նույն օրվա հրապարակային հայտարարությամբ արդեն իսկ ներկայացրել է այդ երկու ելույթների խիստ վտանգավոր հետևանքները ոչ միայն Հայաստանի ժողովրդի, այլ նաև մարդու իրավունքների պաշտպանության միջազգային համակարգի համար անգամ:

3. Դատապարտելի է հատկապես այն, որ այդ ելույթներից հետո նույնական ձևակերպումներով ելույթ Ադրբեջանի նախագահն ունեցել է ԵԱՀԿ Մինսկի խմբի Ֆրանսիայի և ԱՄՆ համանախագահների ներկայությամբ, այսինքն՝ արդեն ոչ թե ներքին, այլ միջազգային լսարանի համար, այն է` միջազգային գործիչների հետ 2020 թվականի դեկտեմբերի 12-ի հանդիպման ընթացքում:

4. Ադրբեջանի նախագահի 2020 թվականի դեկտեմբերի 12-ի ելույթը լի է հայատյացությունն ու թշնամանք հրահրող արտահայտություններով, հայերի նկատմամբ զանգվածային բռնությունների բացահայտ սպառնալիքներով:

Մասնավորապես, նա այդ ելույթի Հայաստանին վերաբերող մասում նշել է. « (…) եթե հայկական ֆաշիզմը կրկին գլուխ բարձրացնի, մենք նրա գլուխը երկաթե բռունցքով կջարդենք»: Ընդ որում, դա արվել է՝ հատուկ հղում անելով Ադրբեջանի մայրաքաղաքում դեկտեմբերի 10-ին տեղի ունեցած ռազմական միջոցառման ընթացքում Ադրբեջանի նախագահի ելույթին:

Ադրբեջանի նախագահը հայտարարել է նաև. «Այնպիսի պատասխան տվեցինք, որ Հայաստանի բանակը և կարելի է ասել հայկական պետությունը ոչնչացրինք (…)։ Հայ ազգայնականների այսպես կոչված «Արցախի» երազանքները ցրիվ տվեցինք։»:

5. Այդ նույն ելույթում օգտագործվել են հայերի նկատմամբ էթնիկ պատկանելիությամբ խորքային, այդ թվում՝ կրոնական հիմքով ատելություն գեներացնող արտահայտություններ:

6.   Ադրբեջանի նախագահն այնուհետև 2020 թվականի դեկտեմբերի 12-ի նույն ելույթում նշում է, որ Հայաստանի ողջ ժողովրդին ուղղված իր բացահայտ սպառնալիքները Հայաստանին պետք է փոխանցի միջազգային հանրությունը և այդ ամենը նա անում է միջազգային գործիչների ներկայությամբ ու այն էլ հրապարակային ելույթով:

7.   Ատելություն ու թշնամանք սերմանող ձևակերպումները Ադրբեջանի նախագահի նախորդ հրապարակային խոսքերի ու ելույթների ակնհայտ շարունակությունն են: Օրինակ՝ մի դեպքում նա հայտարարել է, թե «Հայաստանն արժեք չունեցող երկիր է: Դա գաղութ է, արտասահմանից ղեկավարվող տարածք:»: Մեկ այլ դեպքում հայերին անվանել է վայրի գազաններ ու գիշատիչներ: Ընդ որում, Ադրբեջանի նախագահի Հայաստանին ու հայ ժողովրդին վերաբերող ելույթներում անընդհատ խոսվում է «հայկական ֆաշիզմի» մասին ու դա արվում է հայ ժողովրդին ակնհայտ վիրավորանք հասցնելու և Ադրբեջանի ժողովրդի մեջ հայերի նկատմամբ ատելություն բորբոքելու նպատակով:

8.   Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի ուսումնասիրությունները, հավաքագրված ապացույցները հաստատում են, որ Ադրբեջանի նախագահի նման ելույթներից հետո ադրբեջանական լրատամիջոցներն ու սոցիալական մեդիան համատարած լցվում են նույնատիպ ձևակերպումներով ատելությամբ ու թշնամանքով ոչ միայն Հայաստանի, այլև ողջ հայ ժողովրդի հանդեպ առհասարակ:

9.   Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի գնահատմամբ՝ հենց այս կերպ, հենց նման ելույթներն են տարիների ընթացքում Ադրբեջանում ձևավորել հայերի նկատմամբ էթնիկ պատկանելիության հիմքով ատելության ու թշնամանքի քարոզի ինստիտուցինոնալ համակարգ, անպատժելիության բացահայտ խրախուսում ու պետական ամենաբարձր մակարդակով այդ ամենին աջակցություն:

Հայասպանության համար հերոսացման պետական մակարդակով խրախուսումն Ադրբեջանում այն աստիճանի է հասել, որ անգամ այդ երկրի Մարդու իրավունքների հանձնակատարը (Օմբուդսման) Եվրոպական Միության անդամ երկրում 2004 թվականին հայ զինվորականին գիշերը կացնով դաժանաբար սպանած Ռամիլ Սաֆարովի մասին հրապարակայնորեն հայտարարել է, որ նա պետք է հայրենասիրության օրինակ դառնա Ադրբեջանի երիտասարդության համար:

10. Նման ելույթներն են ուղիղ պատճառ այն բանի, որ 2020 թվականի սեպտեմբեր-նոյեմբեր ամիսների ընթացքում ադրբեջանական զինված ուժերի կատարած պատերազմական ու մարդկության դեմ ուղղված հանցագործությունները դաժանության աստիճանով նույնիսկ չեն տեղավորվում մարդկային երևակայության մեջ:

11. Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի փորձագետների կողմից նշված դաժան հանցագործությունների տեսանյութերի մասնագիտական հետազոտությունը հաստատում է, որ ադրբեջանցի զինվորականները հայկական կողմի զինվորներին կամ քաղաքացիական անձանց խոշտանգելիս կամ նրանց սպանելիս, զոհվածների մարմինների տարբեր մասեր կտրելիս, որպես ոգեշնչման աղբյուր, բացարձակ նույնությամբ օգտագործում են այն արտահայտությունները, ինչ Ադրբեջանի նախագահը:

Այս ամենն ամրագրված է Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպանի ձեռք բերած իրական ու կոնկրետ ապացույցներով:

12. Ուստի, Ադրբեջանի նախագահի նշված ելույթներն ուղղակիորեն հաստատում են պատերազմական և մարդկության դեմ ուղղված այն հանցագործություններն ու դաժանությունները, որոնք ադրբեջանական զինված ուժերը 2016 թվականի ապրիլ, 2020 թվականի սեպտեմբեր-նոյեմբեր ամիսների պատերազմների ընթացքում ու այլ ժամանակահատվածներում կատարել են ու մինչ օրս շարունակում են կատարել:

Այս ելույթները նաև հաստատում են, որ միջազգային քրեական իրավունքով նախատեսված այդ արարքները ադրբեջանական կազմակերպված պետական քաղաքականության արդյունք են, որոնցով հստակ ապացուցվում է Արցախում էթնիկ զտումների ու ահաբեկչական մեթոդներով ադրբեջանական ցեղասպան քաղաքականությունը:

13. Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի համար հատկապես մտահոգիչ է, որ Ադրբեջանի նախագահը հայ ժողովրդին ուղղված վիրավորանքներով լի ու թշնամանք քարոզող ելույթը 2020 թվականի դեկտեմբերի 12-ի ունեցել է միջազգային գործիչների ներկայությամբ ու զարմանալիորեն դրանից հետո նա չի արժանացել այդ գործիչներից որևէ մեկի դատապարտման կամ անգամ նույնիսկ անհամաձայնության:

14. Մարդու իրավունքների պաշտպանի գնահատմամբ՝ ատելության ու թշնամանքի քարոզի նկատմամբ միջազգային հանրության հենց նման դատապարտելի անտարբերությունն է այն գլխավոր նախապայմաններից մեկը, որ հանգեցրել է Արցախում ադրբեջանական զինված ուժերի կողմից հայերի նկատմամբ համակարգային ու լայնածավալ խոշտանգումների ու դաժանությունների:

15. Նման ծայրահեղ վտանգավոր երևույթները պետք է պարտադիր արժանանան միջազգային համաշխարհային հանրության խիստ դատապարտմանը:

Պետք է նկատի ունենալ, որ այս ամենը ոտնահարում է միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքներն ու խաթարում մարդու իրավունքների և հումանիտար պաշտպանության միջազգային ողջ համակարգը։

16. Անպատժելիությունը առաջ է բերում նոր դաժանություններ ու խոշտանգումներ:

17.  Միջազգային համաշխարհային հանրությունն ու հատկապես մարդու իրավունքների պաշտպանության մանդատ ունեցող միջազգային կառույցները պետք է ապացուցեն, որ տեր են իրենց կոչմանն ու առաքելությանը, որ դեռ շարունակում են հավատարիմ մնալ իրենց իսկ սահմանած միջազգային կանոններին:

18. Սույն հայտարարությամբ Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի անդրադարձը մարդու իրավունքների համար ծայրաստիճան վտանգավոր այս երևույթներին պայմանավորված է ադրբեջանական զինված ուժերի կողմից հայերի կյանքի, սեփականության ու մյուս իրավունքների ամենակոպիտ խախտումները, գերեվարության մեջ գտնվող զինվորականների ու քաղաքացիական անձանց խոշատնգումների ու դաժանությունների իրական պատճառներն ու նպաստող պայմաններն արձանագրելու, վերլուծելու ու միջազգային հանրությանը ներկայացնելու անհրաժեշտությամբ:

Դա պայմանավորված է նաև նրանով, որ այդ խախտումներն ունեն երկարատև կամ ցմահ բացասական հետևանքներ դրանց զոհերի համար (ցմահ հաշմանդամություն, ֆիզիկական և հոգեկան երեկարատև ազդեցությամբ տառապանքներ խոշտանգումների զոհերին ու նրանց ընտանիքներին և այլն)»:

 



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

15:57
«Վազգեն. Վերջին Սպարապետը». Ինչո՞ւ վերջին
Մարտի 5-ին մեծ էկրան կբարձրանա «Վազգեն. Վերջին Սպարապետը» ֆիլմը, որի մտահղացման հեղինակն ու գլխավոր պրոդյուսերը Նոնո Սարգսյանն է...
Աղբյուր` Panorama.am
15:55
Բաղրամյանի ոստիկաններն ապօրինի որսի դեպք են բացահայտել
Դաշտում որսացել է մի քանի տափաստանային արտույտ։
Աղբյուր` Panorama.am
15:31
Քաղաքապետարանը «Ռուսալ Արմենալ»-ում է պահեստավորել փողոցիներին ցանելու աղը, դե հիմա ասեք՝ մեզանից ով է շպիոնը. Արթուր Չախոյան
Հանրային գորւծիչ Արիթուր Չախոյանը գրում է. «Երևանի քաղաքապետարանը «Ռուսալ Արմենալ»-ում է պահեստավորել փողոցիների ցանելու...
Աղբյուր` Panorama.am
15:26
Խոշոր վթար Արմավիրում
Արմավիրի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն փետրվարի 24-ին, ժամը 12։22-ին  ահազանգ է ստացվել, որ Արմավիր...
Աղբյուր` Panorama.am
15:16
Իրանը Իսլամական հեղափոխության տարեդարձի տոնակատարության հյուրերին ցուցադրում է անօդաչու ավիացիայի իր ձեռքբերումները
Թեհրանում Իսլամական հեղափոխության 46-րդ տարեդարձին նվիրված տոնական ծրագրի միջոցառումներից մեկը ավիացիայի և անօդաչու տեխնոլոգիաների մեծ...
Աղբյուր` Panorama.am
14:59
Միխայիլ Գալուստյանն ընդգրկված է ՌԴ-ի դեմ ԵՄ-ի սահմանված պատժամիջոցների 16-րդ փաթեթում
ԵՄ-ն Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 16-րդ փաթեթի շրջանակներում պատժամիջոցների ցանկում ընդգրկել է 48 ֆիզիկական և 35 իրավաբանական անձի։ Հայտնի...
Աղբյուր` Panorama.am
14:33
Տպավորություն է, որ «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ն ավելի շատ քրեական կազմակերպություն է. Ավագանու անդամը՝ վարորդների հետ հանդիպումից հետո
«Տպավորություն է, որ «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ն ավելի շատ  քրեական կազմակերպություն է, քան քաղաքապետարանի ենթակայության տակ...
Աղբյուր` Panorama.am
14:27
Հանձնարարվել է Վերջին զանգի միջոցառումներն անցկացնել մշակութային կրթության տարվա շրջանակում. ԿԳՄՍՆ
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը շրջաբերական գրությամբ դիմել է Երևանի քաղաքապետարանին և ՀՀ մարզպետարաններին՝ առաջարկելով...
Աղբյուր` Panorama.am
14:20
Այս տարի բուհական ընդունելության առաջին փուլի քննություններին մասնակցել են աննախադեպ թվով դիմորդներ. Նասիբյան
Տարեցտարի բուհական ընդունելության առաջին  փուլի քննությունների մասնակիցների թիվն ավելանում է։ Այս տարի քննություներին մասնակցել է 11 608...
Աղբյուր` Panorama.am
14:03
Մայքի Մեդիսոնը «Anora»-ում իր դերի համար սովորել է մերկապար
Դերասանուհի Մայքի Մեդիսոնը պատմել է, որ սովորել է մերկապար ռեժիսոր Շոն Բեյքերի «Anora» դրամայում իր դերի համար։ Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
13:39
«Մոլորակների մեծ շքերթ»-ը փետրվարի 28-ին է
Փետրվարի 28-ին սպասվում է հերթական «Մոլորակների մեծ շքերթ»-ը։ «Մոլորակների շքերթ»-ը գեղեցիկ դիտողական երևույթ է, որը...
Աղբյուր` Panorama.am
13:30
Օդի ջերմաստիճանը կսկսի բարձրանալ
Երևանում փետրվարի 24-ի ցերեկը, 25-ին, 26-ի գիշերը, 28-ին, մարտի 1-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Փետրվարի 26-ի երեկոյան, 27-ի գիշերը և...
Աղբյուր` Panorama.am
13:26
Մեր աչքերի առաջ Եվրոպայում նոր ու արմատական փոփոխություններ են սկսվել. Արա Պողոսյան
Քաղաքագետ Արա Պողոսյանը գրում է. «Մի բան էլ ասեմ. Մեր աչքերի առաջ Եվրոպայում նոր ու արմատական փոփոխություններ են սկսվել։...
Աղբյուր` Panorama.am
12:38
222Lava-ին հնարավոր է կալանավորե՞ն
Բլոգեր 222Lava-ին հնարավոր է կալանավորեն։ Այդ մասին ահազանգել է բլոգերը՝ տեսանյութով դիմելով իր հետևորդներին։ Հիշեցնենք, որ ՊԵԿ-ն այս...
Աղբյուր` Panorama.am
12:24
Վաշինգտոնում Ադրբեջանի դեսպանատան առջև հայ երիտասարդները բողոքի ակցիա են իրականացրել
Նրանք պահանջել են միջազգային հանրությունից քայլեր ձեռնարկել Ադրբեջանի պատասխանատվության ենթարկման համար՝ Արցախում իրականացված էթնիկ զտումների, հայ ռազմագերիների ազատ արձակման կապակցությամբ։
Աղբյուր` Panorama.am
12:17
Մարսելում Ռուսաստանի հյուպատոսարանի մոտ պայթյուն է որոտացել
Մարսելում ՌԴ հյուպատոսության մոտ, ենթադրաբար, պայթյուն է որոտացել։ Դեպքի մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։ «Դեպքի վայր են...
Աղբյուր` Panorama.am
12:12
429 անձ դեռևս անհայտ կորած է համարվում Արցախյան հակամարտության 2020-2023 թթ. սրացումների հետևանքով. ԿԽՄԿ
Կարմիր խաչի միջազգային կոմիտեն 2024-ի ընթացքում մոտ 1,290 զանգ և այց է ունեցել Երևանի և Գորիսի գրասենյակներում` հակամարտության սրացումների...
Աղբյուր` Panorama.am
12:03
Փետրվարի 24-ին փոխանակման կետերում դոլարի փոխարժեք նվազել է, ռուբլունը և եվրոյինը աճել
ՀՀ բանկերում այսօր՝ փետրվարի 24-ին ժամը 11։45-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում  է 390.77 դրամ՝ նախորդ օրվա վերջի...
Աղբյուր` Panorama.am
11:55
Մինաս Ավետիսյանի «Քնած կինը» կտավը՝ աճուրդի թոփ լոտ
Հայտնի նկարիչ Մինաս Ավետիսյանի «Քնած կինը» (1963) կտավը Մոսկվայում AI աճուրդի ժամանակ վաճառվել է 3 363 000 ռուբլիով։ Կտավը...
Աղբյուր` Panorama.am
11:51
Կասկադի չկառուցված հատվածը վերածվել է աղբահավաքման կենտրոնի. Տիգրան Ավինյան
«Ֆինանսական ճգնաժամի հետևանքով դադարել էին Կասկադի համալիրի վերջին հատվածի աշխատանքնարը,  այն մնացել էր չկառուցված, դատարկ,...
Աղբյուր` Panorama.am
11:39
Եվրահանձնաժողովի և Եվրոպական խորհրդի ղեկավարները Կիևում են
 Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լեյենը և Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիո Կոստան  ժամանել են Կիև։ Այս մասին հայտնում են...
Աղբյուր` Panorama.am
11:13
ԿԸՀ դեռ որևէ քաղաքական ուժ չի դիմել
Այս պահի դությամբ որևէ քաղաքական ուժ չի դիմել ԿԸՀ անհրաժեշտ օգտահաշիվ ստանալու համար։ Այս մասին Panorama.am-ին հայտնեց հանձնաժողովի մամուլի...
Աղբյուր` Panorama.am
10:47
Գյումրու աղբն ու ՔՊ պոպուլիզմը
«Առաջին նկարը արվել է 4 ամիս առաջ ՔՊ-ի կողմից իշխանազավթման ժամանակ՝ որպես նախկին քաղաքապետի կողմից հեռավար կառավարման արդյունք։ Երկրորդ...
Աղբյուր` Panorama.am
10:33
Ավինյանը «քար գցեց» ոստիկանության բոստանը
«Երևանում խցանումների 80 %-ը պայմանավորված էին ամառային անվադողերով մեքենաների ԱՊՊԱ-ներով»
Աղբյուր` Panorama.am
10:02
Տպավորություն ունեմ, որ Բաքուն սպասողական փուլում է. Աբրահամյան
«Թեև Ադրբեջանից որոշակի պարբերականությամբ Հայաստանի հետ բանակցությունների տարբեր դրույթների վերաբերյալ հայտարարություններ հնչեցվում են,...
Աղբյուր` Panorama.am
10:02
Գյումրիում թափառող շների հարցը շատ արագ կլուծենք միջազգային պրակտիկային համապատասխան. Ռուբեն Մխիթարյան
Գյումրու ավագանու արտահերթ ընտրություններին մասնակցելու մասին հայտարարած հայտնի պրոդյուսեր Ռուվեն Մխիթարյանն այս անգամ անդրադարձել է քաղաքում...
Աղբյուր` Panorama.am
09:57
Զախարյանն այս մրցաշրջանում իր առաջին գոլն է խփել «Ռեալ Սոսյեդադի» կազմում
«Ռեալ Սոսյեդադի» ռուս կիսապաշտպան Արսեն Զախարյանը Իսպանիայի Պրիմերայի 25-րդ տուրի՝ «Լեգանեսի» հետ տնային խաղում առաջ է...
Աղբյուր` Panorama.am
09:48
Լավրովը Թուրքիայում է
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն ժամանել է Թուրքիա։ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ՏԱՍՍ-ին հայտնել էր, որ...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Օր չկա, որ մենք փողոցում չտեսնենք բողոքի դուրս եկած տարբեր խմբեր. Բագրատ Սրբազան
13:30 22/02/2025

Օր չկա, որ մենք փողոցում չտեսնենք բողոքի դուրս եկած տարբեր խմբեր. Բագրատ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}