Facebook-ը մեղադրվում է մյուս ցանցերին իր մեջ կլանելու համար
Facebook-ի նկատմամբ ԱՄՆ-ի կառավարության հարուցած գործի շրջանակներում լսումները հեռարձակվելու են ուղիղ եթերով: Մեղադրանքները սոցիալական ցանցերի մրցունակությունը սահմանափակելու այս ընկերության ջանքերի մասին են:
ԱՄՆ-ի դատախազները Facebook-ին մեղադրում են այն բանի մեջ, որ այն վերջին մեկ տասնամյակի ընթացքում իր գերիշխանությունը կիրառել է ավելի փոքր մրցկիցների ասպարեզից դուրս մղելու համար: Նման մեղադրանքով են հանդես գալիս ԱՄՆ-ի տարբեր նահանգների 48 գլխավոր դատախազներ: Այս մասին գրում է Ամերիկայի Ձայնը։
Ինչպես նրանք են ասում, Facebook-ը կիրառում է «գնիր, կամ թաղիր» բանաձևը: Դրա օրինակներից են WhatsApp և Instagram ընկերությունները Facebook-ի կողմից գնելու փաստը, ինչն այս բնագավառում նվազեցնում է մրցակցության մակարդակը: Facebook-ի քննադատներից շատերի կարծիքով էլ այս ընկերության դեմ հարուցված գործերը ուշացած են, քանի որ այն արդեն տիրապետում է օգտատերերի մեծ թվով տվյալները:
Վերլուծաբաններից շատերն են ասում, թե հարկավոր է հիմնել թվային ծառայությունները վերահսկող գործակալություն: Չէ որ, ասում են նրանք, այս ընկերությունները մեր տնտեսության մեջ կարևոր տեղ են զբաղեցնում, սակայն չունեն իրենց վերահսկող հաստատություններ: Այնպես որ, հիմա այդ դերը կարծես տրվում է ԱՄՆ-ի Կոնգրեսին, ինչը բավարար հսկողություն չէ, ասում են փորձագետները: Իսկ Facebook-ին դատական ընթացքով պատժելու հանգամանքը կարող է դրականորեն ազդել խնդրի լուծման վրա: Դա օգտատերերին կտա ավելի մեծ ընտրություն և կխթանի մրցակցության և մրցունակության աստիճանը, ուղի բացելով նորամուծությունների համար:
Աշխարհում Facebook-ից օգտվող 2 միլիարդ 700 միլիոն անձանց համար դա կնշանակի իրենց խոսքն ասելու և առցանց կապը միմյանց միջև պահպանելու ուղղությամբ շատ ավելի մեծ հնարավորություն:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա