Թատրոնի և կինոյի պետական ինստիտուտը միացել է Փաշինյանի պահանջի կոչին
Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտը միացել է ԵՊՀ գիտխորհրդի ու ԳԱԱ նախագահության կոչին՝ պահանջելով Նիկոլ Փաշինյանի հրաժարականը:
«Հարգելի հայրենակիցներ,
գիտակցելով, որ մեր հայրենիքն այսօր ծանրագույն ճգնաժամի մեջ է և այսպես շարունակելն այլևս օրհասական է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի վարչական և դասախոսական կազմը, այդ թվում գիտության դոկտորներ, պրոֆեսորներ, ՀՀ ժողովրդական և ՀՀ վաստակավոր արտիստներ /120 ՀՀ քաղաքացի/ միանում են մայր բուհի և ՀՀ ԳԱԱ կոչին` պահանջելով վարչապետի հրաժարականը:
Խնդրում ենք նաև կազմակերպել ԱԺ-ում վարչապետի ընտրություն և ստեղծել բացառապես պրոֆեսիոնալների կառավարություն»,- նշված է րևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի տարածած հայտարարության մեջ:
Հարակից հրապարակումներ`
- ԳԱԱ նախագահությունը պահանջում է ՀՀ կառավարության հրաժարականը
- ԵՊՀ գիտխորհուրդը պահանջում է Փաշինյանի հրաժարականը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան