Արցախում ամբողջությամբ վերականգնված է էլեկտրաէներգիայի մատակարարումը
Արցախում էլեկտրամատակարարման համակարգն ամբողջովին վերականգնվել է՝ ռուս խաղաղապահների օգնությամբ։ Այս մասին հայտնել է ՌԴ ՊՆ-ն:
«Խաղաղապահների օգնությամբ ամբողջությամբ վերականգնվել է էլեկտրամատակարարման համակարգը: Դրա համար կատարվել են նորոգումներ 18 կիլոմետր էլեկտրահաղորդման գծերի և 50 հենասյուների վրա: 24 բնակավայրերում վերականգնվել է անխափան էլեկտրամատակարարումը, որի ընդհանուր բնակչությունը կազմում է ավելի քան 12 հազար մարդ», - ասված է հաղորդագրության մեջ:
Բացի այդ, խաղաղապահները մի քանի հարյուր ընտանիքների համար Ասկերանի շրջանի Խանաբադ գյուղ են առաքել հումանիտար փաթեթներ՝ սննդով և առաջին անհրաժեշտության իրերով:
«Ստեփանակերտում և Մարտակերտում Ռուսաստանի Պաշտպանության նախարարության բժշկական ստորաբաժանումների մասնագետները շարունակում են բժշկական օգնություն ցուցաբերել բնակչությանը ... Ընդհանուր առմամբ, ռուս ռազմական բժիշկները բժշկական օգնություն են ցուցաբերել 558 քաղաքացիների, այդ թվում՝ 67 երեխաների», - նշվում է հաղորդագրության մեջ:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան