Մոտ 60 հազար քաղաքացի արդեն փաստացի ստացել է աջակցության գումարը.Մեսրոպ Առաքելյան
«Տեղահանվածներին հյուրընկալողը փոխհատուցում կստանա մինչև 3 ամիս ժամկետով՝ ՀՀ-ում յուրաքանչյուր չափահաս անձի հաշվարկով 30 հազար դրամ, ԱՀ-ում՝ 45 հազար դրամ»,- կառավարության նիստում հայտնեց աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մեսրոպ Առաքելյանը՝ ներկայացնելով Արցախից տեղահանվածներին հյուրընկալած անձանց աջակցության ծրագիրը:
Ըստ նախարարի, մեկ հյուրընկալվողի գծով սոցիալական աջակցությունը տրամադրվում է ամսական միայն մեկ անգամ: Միջոցառումից օգտվելու համար դիմումը պետք է ներկայացվի էլեկտրոնային եղանակով:
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարը հայտնեց, որ ներկայում արցախահայությանն աջակցելու նպատակով ընթացքի մեջ է երկու միջոցառում, որոնց արդեն դիմել է 90 հազար մարդ և մոտ 85 հազարը ծանուցվել են աջակցություն ստանալու մասին:
«Մոտ 60 հազար քաղաքացի արդեն փաստացի ստացել է գումարը, մյուսների մասով աջակցության տրամադրումն ընթացքի մեջ է»,-տեղեկացրեց Մեսրոպ Առաքելյանը:
Հարակից հրապարակումներ`
- 6 ամիս ժամկետով 200 հազար դրամ կհատկացվի պատերազմում վիրավորվածներին
- Ամսական 100 հազար դրամ աշխատավարձով աշխատանք՝ տեղահանված արցախցիների համար
- Սյունիքի մեր սահմանների երկայնքով իրականացնում են սահմանապահ զորքերի տեղակայման աշխատանքներ. Տիգրան Ավինյան
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան