Թշնամին այսօր նորից գալիս է չոքելու մեր բկին. Աշոտ Երկաթ
«Ստում է Նիկոլ Փաշինյանը, որովհետև ինքը մարտադաշտում չի եղել»,- լրագրողների հետ զրույցում ասաց «Սիսական» ջոկատի լեգենդար հրամանատար Աշոտ Մինասյանը՝ Աշոտ Երկաթը՝ պատասխանելով հարցին, որ Փաշինյանն ասում է՝ եթե չստորագրեր նոյեմբերի 9-ի համաձայնագիրը, մի քանի հազար զինվոր մնում էր մարտադաշտում:
Խոսելով արդեն Կապանում տեղի ունեցող գործընթացների մասին, մասնավորապես՝ վաղը ժամը 17:00-ին թշնամուն պետք է հանձնվի կարևոր հենակետները, նա նշեց.
«1991 թվականի ապրիլին Կապանի օդանավակայանի դիմաց գյուղեր են եղել, մաքրել ենք այնտեղից ազերիներին: Այդ նույն տարածքը, չգիտեմ Նիկոլ Փաշինյանը ինչ է ստորագրել, այսօր ուզում են հետ հանձնել Ադրբեջանին: Սյունիքին սպասվում է այն, ինչ ունեցել ենք 1990-ականներին, այսինքն՝ թշնամին այսօր նորից գալիս է չոքելու մեր բկին: Ազգովի պետք է ոտքի կանգնենք, հեռացնենք Նիկոլին, ձևավորենք ճիշտ պաշտպանություն»:
Նա նշեց, որ Փաշինյանը պարտավոր է հեռանալ, ենթարկվել ժողովրդական դատաստանի. «Համապատասխան մարմինները պետք է զբաղվեն Նիկոլով»:
Ա. Մինասյանի խոսքով, ճիշտ քայլերով երկիրը պետք է հանել այս վիճակից:
Հրամանատարն ասաց, որ ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունից 180 ոտք է մտնում ԱԺ, բայց 10 գլուխ չի մտնում. «Իրավունք ունեմ նման բան ասել, որովհետև տեսնում եմ իրենց վարքագիծը, իրենց ընդունած որոշումները: Նիկոլն առանց իր ՔՊ-ի ներկայացուցիչների չէր կարող որոշում կայացներ: Մեղքի բաժին ունեն նաև նրանք»:
Ինչ վերաբերում է պատերազմից հետո իր նկատմամբ քրեական հետապնդումներին, Աշոտ Մինասյանն ասաց, որ ընդդիմադիր ուժերի նկատմամբ հերթական մուտիլովկան է:
«Կներեք, ռուսերեն բառ եմ օգտագործում, պղտոր ջրում ձուկ որսալ»,- իր խոսքը մեկնաբանեց լեգենդար հրամանատարը:
Հարակից հրապարակումներ`
- Տեսնում եք՝ յուրաքանչյուր օր կորցնում ենք գյուղեր, զոհվում են մարդիկ. Վանեցյան
- Արժանապատվության երթ. Փաշինյանը հենց այսօր թուրքին գրկաբաց ընդունում է Գորիսի, Կապանի մատույցներում
- Աշոտ Երկաթին ամեն կերպ կալանավորված տեսնելու փորձերը կրկին մերժվեցին. Պաշտպան
- Վաղը՝ մինչ 17.00-ն, Կապանի շահեկան դիրքերը հանձնվում են թշնամուն. Քաղաքապետ
- Սյունիքի սահմանի որոշ հատվածներում կտեղակայվեն ռուս սահմանապահներ. ՊՆ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան