Ոստիկանության պահեստազորի գնդապետներն անօրինականություն թույլ չտալու կոչով դիմել են ոստիկանության աշխատակիցներին
Ոստիկանության պահեստազորի մի քանի գնդապետներ հանդես են եկել հայտարարությամբ, որով Ոստիկանության իրենց գործընկերներին կոչ են անում զերծ մնալ սահմանադրական իրավունքներն ու ազատությունները խաղաղ ճանապարհով իրացնող հայ ժողովրդի նկատմամբ ապօրինություններ թույլ տալու անընդունելի գործելաոճից։
Tert.am-ը հրապարակել է հայտարարություննը, որտեղ ասված է.
«Հայաստանի Հանրապետության ոստիկանության հարգելի գործընկերներ.
Դիմում ենք ձեզ, որպես ոստիկանության նախկին աշխատակիցներ, որպես ամբողջ գիտակից կյանքը հայրենի ոստիկանությանը նվիրած արժանապատիվ սպաներ։
Կոչ ենք անում Հայաստան աշխարհը պատած այս օրհասական պահին գտնվել իրավակարգի պահպանության բարձունքում և զերծ մնալ սահմանադրական իրավունքներն ու ազատությունները խաղաղ ճանապարհով իրացնող հայ ժողովրդի զավակների, մեր քույրերի և եղբայրների նկատմամբ ապօրինություններ թույլ տալու անընդունելի գործելաոճից։
Հիշե՛ք
Հայրենիքի առջև ունեցած մեր սուրբ պարտքի օրհնանքն ու նզովանքը որոշելու են միմիայն մեր սերունդները։
Իմաստություն և ողջախոհություն բոլորիս»։
Հարգանքով՝
Պահեստազորի գնդապետներ՝
Արշավիր Գևորգյան
Արա Կարապետյան
Հայկ Քոչինյան
Էրիկ Շարմազանով
Հակոբ Աբրահամյան
Տիգրան Չալյան
Վազգեն Հարութունյան։
Հարակից հրապարակումներ`
- Yerevan.today. Բիրտ ուժ կիրառող ոստիկաններից 5-ի անունները հայտնի են
- Սերգեյ Ղարիբյան. Ազատված եմ ոստիկանությունում ծառայությունից
- «Դուք լսել ե՞ք պատվի, արժանապատվության և վերջապես տղա լինելու մասին. Տիգրան Աբրահամյանը՝ ոստիկանին
- Ոստիկանության կապիտանը՝ գործընկերներին. Միշտ հիշեք, Հայաստանում հայեր են ապրում
- Ոստիկանության քրեական վարչության աշխատակից. Դուրս գա՞մ բացահայտ իրականության դեմ
- Կարմիր բերետավոր ոստիկանն իր դիմումի հիման վրա ազատվել է աշխատանքից
- Պահեստոզորի մայորը՝ ոստիկաններին. Տղե՜րք ազգը Ձերն է, մի դուրս եկեք դեմ այն ժողովրդին, որի մի մասը դուք եք
- Ավետիք Իշխանյանը՝ ոստիկանապետին. Բարի եղեք, Արամ Մանուկյանի կիսանդրին ապամոնտաժեք
- Ոստիկանության պահեստազորի կապիտանը՝ ոստիկաններին. Գնացեք արժանապատիվ և բացճակատ
- Անարդարությանը ծառայել չեմ կարող․ ոստիկանության մայորն աշխատանքից ազատման դիմում է գրել
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան