
ԱՄՆ-ը մտադիր է պատժամիջոցներ կիրառել` մինչև «Հյուսիսային հոսք 2»-ի ամբողջական դադարեցում
ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնականի տեղակալ Քրիստոֆեր Ռոբինսոնը հայտարարել է, որ Վաշինգտոնը կշարունակի սահմանափակումներ մտցնել «Հյուսիսային հոսք 2»-ի դեմ, քանի դեռ այն չի կանգնեցվել:
«Ես կասեի, որ այդ պատժամիջոցներն աշխատում են, և մենք կկանգնեցնենք այս խողովակաշարը: Մենք չենք ցանկանում պատժամիջոցներ սահմանել, բայց կօգտագործենք այդ գործիքները, որպեսզի կանգնեցնենք ծրագիրը»,-ասել է Ռոբինսոնը։
Պետդեպարտամենտի պաշտոնյան նաև կարծիք է հայտնել, որ հնարավոր է բարելավել ռուս-ամերիկյան հարաբերությունները՝ թույլ չտալով գազատարի կառուցման ավարտ:
Ria-ն նշում է, որ ռուսական նախագիծը ենթադրում է տարեկան 55 միլիարդ խորանարդ մետր գազի ընդհանուր տարողությամբ գազատարի երկու գծի կառուցում՝ Ռուսաստանի ափերից Բալթիկ ծովի միջով դեպի Գերմանիա: Վաշինգտոնը ակտիվորեն դեմ է դրան՝ Եվրոպայում խթանելով իր հեղուկացված գազը: 2019-ի դեկտեմբերին նա սկսեց պատժամիջոցներ կիրառել գազատարի նկատմամբ: