Վերջին շաբաթներին եղել է կապիտալի արտահոսք. Ատոմ Մարգարյան
«Խոշոր խաղացողներն ի վիճակի են շատ արագ դեստաբիլիզացնել Հայաստանի ֆինանսական շուկան, պարզապես փլուզել դրամը, եթե համարժեք գործողություններ չլինեն»,- «Դրամի արժեզրկումը և տնտեսական դաշտի խնդիրները» թեմայով քննարկմանն ասաց ՀՊՏՀ ինովացիոն և ինստիտուցիոնալ հետազոտությունների կենտրոնի ղեկավար, տնտեսագետ Ատոմ Մարգարյանը:
Նրա կարծիքով, եկել է ժամանակը, որպեսզի աճուրդային մեխանիզմներ կիրառվեն, զսպելու այսպիսի գրոհները:
«Սա սուբյեկտիվ կողմն է: Օբյեկտիվորեն, արտաքին ազդակներն են մեծ դեր խաղացել դրամի արժեզրկման հարցում, իհարկե, ծախսերը, ռեզերվների վրա ճնշումները: Կենտրոնական բանկը չի կարող այս իրավիճակում մի կողմ քաշված մնալ, չնայած երբեմն նման մեղադրանքներ հնչում են»,- ասաց տնտեսագետը:
Ա. Մարգարյանը նշեց, որ պետական պարտքի կառուցվածքի դեֆորմացում է տեղի ունենում այն իմաստով, որ ներքին պարտքն անհամեմատ ավելի թանկ, անհամեմատ ավելի ռիսկային, բավականաչափ խնդրահարույց, վերջին տարիներին ստանում է բավական մեծ, անընդունելի մեծ ծավալներ:
«Սա ճնշում է տնտեսության իրական հատվածի վրա»,-նշեց նա:
Ա. Մարգարյանն ասաց, որ տնտեսական մոդելի, տնտեսական քաղաքականության գաղափարախոսության, կոնցեպտուալ նոր մոտեցումների խնդիր կա, պետք է առաջին հերթին քննարկվի փորձագիտական, ակադեմիական շրջանակներում, ազդակները փոխանցել քաղաքական շրջանակներին, տնտեսական քաղաքականության որոշումներ կայացնողներին:
Տնտեսագետն ասաց, որ ներկրվող բազմաթիվ բորսայական կամ ցածր սպեցիֆիկ ապրանքներ թանկացել են: Նա ընդգծեց, որ վերջին շաբաթներին եղել է կապիտալի արտահոսք, բայց սա վերջին 2 տարիներին բնութագրական երևույթ է:
«Գաղտնի չէ, որ այսօր իշխանության ձգտում են խոշոր կապիտալի տերերը: Բաց ու պարզ ասեմ՝ հնարավոր է, այո, շուկաները դեստաբիլիզացնելու ռիսկեր նաև այդ հատվածից և, կարծում եմ, թե կառավարությունը, թե Կենտրոնական բանկն ուղղակի պետք է ուշադիր լինեն այս հարցում, թույլ չտան այդպիս ազդեցություններ, միջամտություններ»,- ասաց Ա. Մարգարյանը:
Հարակից հրապարակումներ`
- Մենք չափից ավելի զգույշ ենք ուզում լինել հատկապես ֆինանսական շուկայում. Վահագն Խաչատրյան
- Քաղաքական անորոշությունները դառնում են տնտեսական ֆակտորներ, որոնք լուրջ ազդեցություն են ունենում. Ջրբաշյան
- Տնտեսվարողների կողմից դոլարի պահանջարկը բերել է նրա գնի բարձրացման. ԿԲ նախագահ
- ԿԲ. Վերաֆինանսավորման տոկոսադրույքը բարձրացվել է 1.0 տոկոսային կետով
- Գնանկման համար դոլար պետք է ներարկվի շուկա, որին ԿԲ-ն չի գնում
- ԿԲ-ն ու կառավարությունը ի վիճակի չեղան մեր տնտեսությունը նախապատրաստելու այս արժեզրկմանը. Սուրեն Պարսյան
- Թաթուլ Մանասերյան. Քաղաքական այս թիմը պետք է հեռանա, քանի որ շատ լուրջ նյութական վնաս է հասցնում նույնիսկ իրենց ընտանիքներին
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան