Տեսնում եք՝ յուրաքանչյուր օր կորցնում ենք գյուղեր, զոհվում են մարդիկ. Վանեցյան
«Մեզ համար ողջ հայ ազգը էլիտա է: Փաշինյանը հերթական անգամ մանիպուլյացիա արեց և փորձեց հասարակությանը պառակտել՝ հներ-նորեր, սևեր-սպիտակներ, հիմա էլ էլիտա ու չգիտեմ դրա մյուսը որն է»,- Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով արժանապատվության երթի ժամանակ լրագրողներին ասաց «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը:
Նա ընդգծեց, որ Փաշինյանը չի կարող մանիպուլյացիաներով ու հասարակությանը հերթական անգամ կիսելով շարունակել մնալ իշխանության:
«Որևէ մեկը չի ասում, որ ժողովուրդը չպետք է ձևավորի իշխանություն: Մենք ասում ենք՝ այո, իշխանությունը պետք է ձևավորվի ժողովրդի ազատ կամարտահայտությամբ, բայց Փաշինյանը վերջին 2,5 տարին, հատկապես պատերազմի սկսվելու օրվանից, ապացուցեց, որ ի վիճակի չէ ապահովել մեր երկրի ու մեր ժողովրդի անվտանգությունը, ուստի մենք ասում ենք՝ Փաշինյան, հեռացիր, տեղդ զիջիր մարդկանց, ովքեր կկարողանան ապահովել մեր ժողովրդի և մեր երկրի անվտանգությունը, կկարողանա լուծել հարցերը, որոնք կուտակված են ու լուծում չեն ստանում:
Տեսնում եք՝ յուրաքանչյուր օր կորցնում ենք գյուղեր, զոհվում են մարդիկ, գերեվարվում են քաղաքացիներ: Ասում են՝ Նիկոլը պետք է գնա, որպեսզի մենք կարողանանք լուծել առկա խնդիրները»,- նշեց Ա. Վանեցյանը:
«Հայրենիք» կուսակցության նախագահի խոսքով, պատերազմի սկսելու, ընթացքի ու արդյունքների վերաբերյալ հստակ տեղեկություններ ստանալու համար պետք է հարուցվի քրեական գործ, իրականացվի քննություն, որը կտա բոլոր հարցերի պատասախանները:
Հարակից հրապարակումներ`
- Արժանապատվության երթ. Փաշինյանը հենց այսօր թուրքին գրկաբաց ընդունում է Գորիսի, Կապանի մատույցներում
- Այդ հանդիպումների վերաբերյալ մանրամասն տեղեկացված են եղել ԱԱԽ բոլոր անդամները․ Վանեցյան
- Կարճ ժամանակում Նիկոլին, որ կառչել է իր աթոռից, քշելու ենք կառավարական շենքից․ Վանեցյան
- Վանեցյան. Ալիևի ու Փաշինյանի միջև օպերատիվ կապը տեխնիկական մասով ապահովել եմ ես
- Արթուր Վանեցյանը հաստատել է. Դուբայում ստացած տեղեկությունները փոխանցել է Փաշինյանին
- Արթուր Վանեցյան. Պատերազմը սկսելու պատճառների, ընթացքի ու դրա հետևանքների վերաբերյալ պետք է քննություն իրականացվի
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան