Գոհար Մելոյան. Իրավապահ մարմինները պետք է մեկուսացնեն գերագույն դավաճանին
«Նոյեմբերի 9-ի չարաբաստիկ փաստաթղթի ստորագրումից հետո անցել է մեկ ու կես ամիս, ի հայտ են եկել մի շարք հանգամանքեր, որոնք կարող են հիմք հանդիսանալ քրեական գործերի հարուցման համար»,- հայտարարեց սահմանադրական իրավունքի մասնագետ Գոհար Մելոյանը՝ զինդատախազության դիմաց ինքնաբուխ ակցիայի ժամանակ։
Նրա խոսքով, էլ ո՞վ, եթե ոչ իրավաբանական համայնքը պետք է հետամուտ լինի այդ քրեական գործերի հարուցման փաստին ու ընթացակարգին։
«Ինչպես տեսնում ենք, հասարակությունն ամբողջությամբ իզոլացված է որևէ տեղեկատվություն ստանալուց։ Սա այն դեպքում, երբ նախկինում նույնիսկ մանրուքների, նախկիններին ուղղված մանիպուլյացիաների վերաբերյալ բազմերանգ ու բազմաթիվ տեսանյութեր էին պատրաստվում ու հրամցվում»,- նշեց իրավաբանը։
Գ. Մելոյանն ասաց, որ նոյեմբերի 9-ին Նիկոլ Փաշինյանի կողմից ստորագրված փաստաթղթով խախտվեց Հայաստանի սահմանադրական կարգը։
«Այդ փաստաթուղթն իր բնույթով միջազգային պայմանագիր է, որի համար ՀՀ Սահմանադրությունը վավերացման հստակ ընթացակարգ է սահմանում։ Այսինքն, մի անձը իրավասու չէ ողջ ազգի համար ստորագրել նման փաստաթուղթ»,- ընդգծեց սահմանադրական իրավունքի մասնագետը՝ հիշեցնելով, որ մինչ այս փաստաթուղթը Փաշինյանին պատերազմը դադարեցնելու առաջարկներ եղել են, սակայն մերժվել են։
Գ. Մելոյանի խոսքով, այդ փաստաթուղթը ներպետական օրենսդրության առումով առոչինչ է, քանի որ կան զսպումների ու հակակշռումների մեխանիզմ, որոնք պետք է կանխեն մեկ անձի կողմից նման քայլերը։
«Այս փաստաթղթի վավարեցման համար այն պետք էր ներկայացնել Սահմանադրական դատարան՝ դրական եզրակացություն ստանալու համար, այնուհետև պետք է ներկայացվեր ԱԺ՝ վավերացման համար։ Բայց քանի որ ունենք այն, ինչ ունենք, իրավապահ մարմինները պետք է գերագույն դավաճանին մեկուսացնեն, քանի որ ունենք քրեական օրենսգրքով սահմանված հանցագործություններ՝ սահմանդրական կարգը տապալելու վերաբերյալ»,- ասաց նա։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա