Դավաճանը տալիս է գյուղեր, դիրքեր, որոնք նախատեսված չէին ստորացուցիչ հայտարարությամբ. Սաղաթելյան
ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ, «Հայրենիքի փրկության շարժման» համակարգող Իշխան Սաղաթելյանը գրում է.
«Կապիտուլյացիոն հայտարարությունը ստորագրելուց հետո՝ 37 օրվա ընթացքում, գերագույն խելագարը ոչ միայն չկարողացավ լուծել գերիների, անհետ կորածների հարցերը, այլև թշնամուն հանձնեց Հադրութի շրջանի Խծաբերդ և Հին Թաղեր, Շուշիի շրջանի Հին Շեն, Մեծ Շեն գյուղերն ու դրանց հարյուրավոր պաշտպաններին:
Վաղը նա պատրաստվում է քաղաքական որոշման արդյունքում հանձնել Սյունիքի մարզի կարևոր պաշտպանական դիրքերը, ինչի արդյունքում թշնամու վերահսկողության տակ են հայտնվում Գորիս – Մեղրի միջպետական մայրուղու մի շարք հատվածներ:
Հատուկ ուզում եմ նշել՝ դավաճանը տալիս է գյուղեր, դիրքեր, որոնք նախատեսված չէին ստորացուցիչ հայտարարությամբ:
Ժողովու՛րդ, ու սա մենք պետք է հանդուրժե՞նք:
Ոտքի կանգնե՛ք, մի լռե՛ք,
Եկե՛ք միասին Հեռացնենք դավաճանին ու փրկենք հայրենիքը։
Առանց Նիկոլ Հայաստան»:
Կապիտուլյացիոն հայտարարությունը ստորագրելուց հետո՝ 37 օրվա ընթացքում, գերագույն խելագարը ոչ միայն չկարողացավ լուծել...
Posted by Իշխան Սաղաթելյան / Ishkhan Saghatelyan on Thursday, 17 December 2020
Հարակից հրապարակումներ`
- Անզոր, իմպոտենտ իշխանություն է, որևէ մեկը կոմպետենտ չէ. Քաջարանի համայնքապետ
- Վաղը՝ մինչ 17.00-ն, Կապանի շահեկան դիրքերը հանձնվում են թշնամուն. Քաղաքապետ
- Սյունիքի սահմանի որոշ հատվածներում կտեղակայվեն ռուս սահմանապահներ. ՊՆ
- Մեզ ի՞նչ է պետք՝ «բուֆերնի» զոնա, որ իմ ու քո երեխային չգողանան. սյունեցին՝ ոստիկանին
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին