Անզոր, իմպոտենտ իշխանություն է, որևէ մեկը կոմպետենտ չէ. Քաջարանի համայնքապետ
«Անզոր իշխանություն է, սա իմպոտենտ իշխանություն է, որևէ մեկը կոմպետենտ չէ, որ գնա ռուսի հետ խոսի, բանակցի, գոնե մի ստորակետ հօգուտ մեզ անի, էդպիսի բան չկա։ Ոնց որ միտումնավոր արված լինի»,- այսօր Կապանում անցկացված բողոքի ակցիայի ժամանակ հայտարարեց Քաջարանի համայնքապետ Մանվել Փարամազյանը։
Նա հայտարարեց, որ խնդիրը միայն Սյունիքի ինքնապաշտպանությունը չէ, այլ նրա փրկության, գոյության խնդիրn է։
«Սյունեցին էսօր մինչև վերջ մնացել է իր հողում, մենք զադնի չենք տվել մեր հողից, հակառակը։ Մենք պահանջում ենք այս իշխանության անհապաղ հեռացումը։ Այս փուլում իշխանության պետք է գան կարող ուժեր, որոնք էս հարցերի լուծումը կարող են տալ։ Մենք ուրիշ պահանջ չունենք»,- ասաց համայնքապետը։
Մանվել Փարամազյանը նկատեց, որ այսօր թուրքը չէ ասողը` դուրս արի, այլ Հայաստանի ղեկավարության մակարդակով իջեցված հրամանով մարդիկ գալիս, ասում են, որ պիտի դուրս գան, իսկ եթե չլքեն դիրքերը, ապա իշխանությունները ձեռքները լվանում են։
Նկատելով, որ իշխանությունները պաշտպանության խնդիրը դրել էին իրենց վրա, և ժողովուրդը, հարգելով համայնքապետերին, անվերապահորեն կատարում էին մարզի պաշպանությունը՝ Փարամազյանը ենթադրց, որ երևի դա է պատճառը,՝ այսօր իշխանություններն արդեն էլ չեն զբաղվում այդ խնդրով:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան