Քաղաքական 15:54 17/12/2020 Հայաստան

Դեկտեմբերի 12-ի գիշերը Նիկոլ Փաշինյանը մեր բոլորի անունից խզել է ՌԴ-ի հետ դաշնակցային հարաբերությունները. Մալյան

«Վետո» նախաձեռնության ղեկավար Նարեկ Մալյանը ֆեյսբուքյան ուղիղ կապով մանրամասներ է ներկայացրել դեկտեմբերի 12-ի երեկոյան և գիշերվա իրադարձություններից:

Նրա խոսքով, այդ օրը ժամը 5-ին Արայիկ Հարությույանը զանգահարել է Նիկոլ Փաշինյանին և ասել, որ Ադրբեջանն, անտեսելով ձեռք բերված պայմանավորվածությունները, երեք գյուղերի ուղղությամբ առաջ է գալիս, իսկ Փաշինյանն ասել է, որ ինքը կապ չունի Արցախի և Հադրութի հետ՝ խորհուրդ տալով դիմել խաղաղապահներին:

Բայց քիչ հետո, ըստ Մալյանի, Փաշինյանը զանգել է Արայիկ Հարությունյանին և խորհուրդ տվել ցույց կազմակերպել ՌԴ խաղաղապահների տեղակայման գրասենյակի մոտ:

«Վետո»-ի ղեկավարի հավստիացմամբ, այդ խոսակցության ժամանակ նա հայհոյել է ՌԴ ղեկավարությանը, որը գաղտնալսվել է ու հայտնվել ՌԴ խաղաղապահների մոտ:

Մալյանի խոսքով, Արայիկ Հարությունյանը չի գնացել այդ քայլին, և այն կազմակերպել է ԱՄՆ-ում բնակվող Արսեն Խառատյանը՝ Արցախի սորոսական ներկայացուցիչների միջոցով:

Ըստ Մալյանի, երեկոյան ՌԴ-ից զանգահարել են Նիկոլ Փաշինյանին և կոշտ պարզաբանում  պահանջել, որին ի պատասխան Փաշինյանը սպառնացել է Հայաստանից 102-րդ ռազմաբազայի դուսրբերմամբ: Փաշինյանը նաև հայտնել է, որ հրավիրելու է ՔՊ նիստ և ուղիղ եթերով հայտարարելու է, որ Հայաստանը դուրս է գալիս ՌԴ-ի հետ դաշնակցային հարաբերություններից և ԵԱՏՄ կազմից, ինչի համար էլ Հանրային հեռուստատեսության շարժակազմը հրավիրվել է կառավարության շենք:

Նարեկ Մալյանի ներկայացմամբ, Նիկոլ Փաշինյանը ծայրահեղ նյարդային վիճակում հրամայել է ոստիկանության համակարգը բերել է թիվ 1 վիճակի և իր մոտ է հրավիրել ԱԱԾ պետին և Ոստիկանության պետին, որոնց հետ խոսակցությունը գնացել է փոխադարձ հայհոյանքներով: Նիկոլ Փաշինյանը վերջիններիս հանձնարարել է դուրս գալ ժողովրդի դեմ, եթե իր հայտարարությունից հետո ընդվզում սկսվի:

«ԱԱԾ պետը չի համաձայնել և հեռացել է հանդիպման վայրից, որից հետո Փաշինյանը ոստիկանապետին փորձել է համոզել, որ նա աշխատի ոչ միայն ժողովրդի, այլև ԱԱԾ-ի դեմ, ինչը նույնպես մերժվել է»,- նշեց Մալյանը։ 

Նա ֆեյսբուքյան ուղիղ կապի ժամանակ հայտնեց նաև, որ շաբաթ օրվանից Հայաստանը չունի ոստիկանապետ:

Նրա խոսքով, դեկտեմբերի 12-ին ոստիկանապետ Վահե Ղազարյանը Նիկոլ Փաշինյանի հետ հայհոյախառն խոսակցությունից հետո հրավիրել է ոստիկանության կոլեգիայի նիստ և հայտնել, որ հրաժարական է ներկայացրել, բայց կշարունակի պաշտոնավարել մինչև նոր նշանակումը ու խնդրել է չհրապարակել այդ տեղեկությունը:

«Խնդիրն այն է եղել, որ ոստիկանապետը չէր համաձայնել ժողովրդի և ԱԱԾ-ի դեմ դուրս գալու Փաշինյանի առաջարկի հետ: Նիկոլ Փաշինյանը նման մտավախություն ուներ, քանի որ նախատեսել էր ուղիղ եթերում հայտարարել ՌԴ-ի հետ կապերը խզելու մասին»,- հայտնեց Նարեկ Մալյանը և դիմելով անհայտ կորածների հարազատներին՝ ասաց, որ ՌԴ-ն արդեն չի զբաղվելու իրենց կորած զինվորներով և պետք է որոշեն հետագա անելիքները:

Նրա խոսքով, կիրակի օրը Նիկոլ Փաշինյանը որոշել է, որ իր աթոռը պահելու համար կարող է ապավինել Էրդողանին և Ալիևին: Այդ նպատակով Փաշինյանը ԱՄՆ-ում բնակվող Արսեն Խառատյանին առաջարկել է, որպեսզի նա արևմտյան որոշ ուժերի հետ օգնի, որպեսզի ինքը  Էրդողանի հետ Ռուսաստանին դուրս մղեն տարածաշրջանից:

Նարեկ Մալյանը այդ ամենի համատեքստում դիտարկեց դեպքերի հաջորդ օրը հրավիրված  Անվտանգության խորհդի նիստը, որի հիմնական ասելիքն այն էր, որ պետք է կարգավորել հարաբերությունները Թուրքիայի և Ադրբեջանի հետ:

«Նիկոլ Փաշինյանն, իր աթոռը պահպանելու երաշխիքը մուրում է Ալիևից և Էրդողանից»,- հայտարարեց Նարեկ Մալյանը՝ տեղեկացնելով, որ դրա մասին տեղյակ չեն նաև «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամները:

Նա նաև հավելեց, որ Նիկոլ Փաշինյանին մնացել է հաշված օրեր, տեխնիկապես հեռացման վերջին փուլում է:



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

09:54
Աշոցքի տարածաշրջանում բուք է
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ։ Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային...
Աղբյուր` Panorama.am
09:51
Մաhաgել է ամերիկաբնակ ազգային բարերար Սարգիս Բեդևյանը
Մահացել է ամերիկաբնակ ազգային բարերար Սարգիս Բեդևյանը։ Նա օժանդակել է Սևանի Վազգենյան դպրանոցի կայացմանը: Հովանավորել է Գյումրիում հանրակրթական...
Աղբյուր` Panorama.am
09:37
Կվարացխելիան բացատրել է «Նապոլիից» հեռանալու և ՊՍԺ տեղափոխվելու իր որոշումը
Վրացի ֆուտբոլիստ Խվիչա Կվարացխելիան իտալական «Նապոլիից» տեղափոխվել է ՊՍԺ։ 23-ամյա ֆուտբոլիստի աշխատանքային...
Աղբյուր` Panorama.am
09:23
«Փաստ». Ե՞րբ, որտե՞ղ ու ինչպե՞ս է պայթելու կուտակված դժգոհությունը
«Փաստ» թերթը գրում է. «Տարին մեկնարկել է չափազանց մեծ ներքին լարվածությամբ: Ու հարցն այն չէ միայն, որ Փաշինյանի...
Աղբյուր` Panorama.am
09:22
«Ժողովուրդ». Նիկոլ Փաշինյանն իրականում դիկտատոր է, ում ներս մտնելիս ենթակաները պետք է ոտքի կանգնեն
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ձվածեղ պատրաստելով թափանցիկ կառավարություն ձևավորելու իմիջի կառուցմամբ զբաղված Նիկոլ Փաշինյանն...
Աղբյուր` Panorama.am
09:20
«Հրապարակ». Փաշինյանը շարունակում է երկու լարի վրա խաղալ
«Հրապարակ» թերթը գրում է. Երեկ կեսօրին կառավարությունը հաղորդեց, որ տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցը ՌԴ...
Աղբյուր` Panorama.am
09:18
«Փաստ». Փաշինյանը «խլեշ է անում» տղաների հասցեին՝ վստահ, որ դրա համար էլ պատասխան չի ստանալու
«Փաստ» թերթը գրում է. «Կառավարության վերջին նիստում Նիկոլ Փաշինյանը գործնականում անձնական խոր վիրավորանք հասցրեց բանակային...
Աղբյուր` Panorama.am
09:16
«Ժողովուրդ». Եվս մեկ խորհուրդ, այն էլ Փաշինյանի նախագահությամբ
Ի՞նչ բարեփոխումներ պետք է համակարգի
Աղբյուր` Panorama.am
09:14
«Հրապարակ». Փաշինյանի վախերը գնալով անհավանական չափերի են հասել
«Հրապարակ» թերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանի և տիկնոջ՝ Աննա Հակոբյանի վերջին ժամանակների ակտիվությունից կարելի է...
Աղբյուր` Panorama.am
09:12
«Փաստ». Ինչու է Բագրատ Սրբազանը մեկնել Իրան
«Փաստ» թերթը գրում է. ««Փաստ» թերթի տեղեկություններով, Սրբազան պայքարի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս...
Աղբյուր` Panorama.am
09:08
«Ժողովուրդ». Որպես պարգևատրում արժանացել է ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող պաշտոնի նշանակմանը
«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՀՀ գլխավոր դատախազության՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչության պետը,...
Աղբյուր` Panorama.am
09:06
«Հրապարակ». Փաշինյանի կառավարությունում առաջնորդվում են քաղաքացին տուգանքի մատերիալ է սկզբունքով
«Հրապարակ» թերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանի կառավարությունում առաջնորդվում են քաղաքացին տուգանքի մատերիալ է սկզբունքով և...
Աղբյուր` Panorama.am
09:02
«Ժողովուրդ». Արտախորհրդարանական ուժերը հաջորդ շաբաթ հրավիրվել են խորհրդարան՝ նախաձեռնությունը ներկայացնելու
«Ժողովուրդ» թերթը գրում է. «ԵՄ անդամակցության նախաձեռնությունը հաջորդ շաբաթ կքննարկվի Ազգային ժողովի մեկնարկելիք...
Աղբյուր` Panorama.am
08:58
«Հրապարակ». Դոնալդ Թրամփի երդմնակալությանը Փաշինյանը հրավիրված չէ
«Հրապարակ» թերթը գրում է. «Հայ-ամերիկյան ջերմ ու ջերմացող հարաբերությունների մասին թմբկահարող արևմտամետները և...
Աղբյուր` Panorama.am
08:55
Արման Ծառուկյանի առաջին հայտարարությունը՝ Մախաչևի հետ մենամարտից հրաժարվելուց հետո
Խառը մենամարտերի թեթև քաշային կարգում UFC դասակարգման առաջատար Արման Ծառուկյանը սոցիալական ցանցերում Իսլամ Մախաչևի դեմ մենամարտից հրաժարվելուց...
Աղբյուր` Panorama.am
08:42
Մենք բախվում ենք ցավալի իրականության. Ռուբենն արդեն 471 օր կալանքի տակ է գտնվում Ադրբեջանում. Նիկոլա Ազնավուր
«Այսօր մենք բախվում ենք ցավալի իրականության. Ռուբենն արդեն 471 օր կալանքի տակ է գտնվում Ադրբեջանում։ Ապօրինի այս գործողությունները, որոնք...
Աղբյուր` Panorama.am
08:31
Բագրատ Սրբազանը Իրանում է
Վերջին օրերին Իրանում գտնվող Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանն նախօրեին հանդիպել է Թեհրանի Հայոց թեմի առաջնորդ Սեպուհ արքեպիսկոպոս Սարգիսյանի հետ:...
Աղբյուր` Panorama.am
23:20
Մինչև փետրվարի 1-ը Փաշինյանը պարտավոր է տրանսպորտի թանկացման վերաբերյալ իր դիրքորոշումը հայտնել. Երևանի ավագանու անդամ
Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Արշակ Սարգսյանը ֆոյսբուքյան իր էջում գրում է. «Մինչև փետրվարի մեկը...
Աղբյուր` Panorama.am
23:05
Արշակ Կարապետյանը հայտարարել է Միքայել Աջապահյանի և Ալբերտ Բազեյանի հետ նոր ուժ ստեղծելու մասին
ՀՀ ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյանը Ֆեյսբուքյան իր էջում հայտարարություն է տարածել, որում ասվում է նոր ուժի ստեղծման մասին՚ Վերջինումս...
Աղբյուր` Panorama.am
22:45
Արման Ծառուկյանը հրաժարվել է UFC 311-ում Մախաչովի դեմ պայքարից
Խառը մենամարտերի (ԽՄ) ռուսաստանցի հայ մարզիկ Արման Ծառուկյանը հրաժարվել է 311 պրոմո-մրցաշարում Ռուսաստանի ներկայացուցիչ, UFC-ի չեմպիոն Իսլամ...
Աղբյուր` Panorama.am
22:30
Զուգահեռ իրականությունում փաշինյանական դատաիրավական համակարգն է, որի թիրախը նաև մեր նահատակված հերոսների ծնողներն են. Տիգրան Աբրահամյան
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը գրում է. «Այն «դատավարությունը», որը տեղի է...
Աղբյուր` Panorama.am
21:58
Մարդասիրությունը` համընդհանուր, համամարդկային արժեք է, բայց դա չի տարածվում ադրբեջանի վրա. Արամ Վարդևանյան
ԱԺ նախկին պատգամավոր, փաստաբան Արամ Վարդևանյանը գրում է. «Մարդասիրությունը` համընդհանուր, համամարդկային արժեք է, բայց դա չի տարածվում...
Աղբյուր` Panorama.am
21:30
«Հիշե´ք բանտարկյալներին, որպես թե դուք բանտարկված լինեք նրանց հետ». Բագրատ Սրբազանի կոչը
Բագրատ սրբազանը կոչ է անում Հայաստանյան և սփյուռքյան լայն հանրությանը, տարբեր հանրային-քաղաքական կառույցներին և ակտիվ անհատներին, անվերապահ...
Աղբյուր` Panorama.am
21:11
86-ամյա վարորդը «Range Rover»-ով մшհшցու վրաերթի է ենթարկել հետիոտնին
Հունվարի 17-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 19:00-ի սահմաններում Երևանի բնակիչ 86-ամյա Խաչատուր Ա.-ն իր վարած «Range...
Աղբյուր` Panorama.am
21:00
Բաքվի զինվորական դատարանում տեղի է ունեցել Արցախի ռազմաքաղաքական ղեկավարների գործով «դատավարությունը»
Բաքվի զինվորական դատարանում տեղի է ունեցել Արցախի ռազմաքաղաքական ղեկավարների գործով «դատավարությունը»։ Այս մասին հաղորդում են...
Աղբյուր` Panorama.am
20:45
Ռուսաստանից Իրան գազատարը կանցնի Ադրբեջանով
Ռուսաստանից Իրան գազատարը կանցնի Ադրբեջանով, կողմերը ներկայումս բանակցությունների վերջնական փուլում են և համաձայնեցնում են գնի շուրջ...
Աղբյուր` Panorama.am
20:28
Արցախի ռազմաքաղաքական ղեկավարներին ադրբեջանական հետապնդումից պաշտպանելու պետական ջանքերը բացակայում են․ ՀՀԿ ԳՄ
ՀՀԿ ԳՄ-ը հայտարարություն է տարածել, որում ասվում է․ «Այսօր՝ հունվարի 17-ին, մեկնարկել է կեղծ մեղադրանքներով ավելի քան մեկ տարի Բաքվի...
Աղբյուր` Panorama.am
20:21
Բաքվում ընթացող «դատավարությունները» հակասում են արդար դատաքննության իրավունքի պահանջներին․ ՀՀ ՄԻՊ
Ադրբեջանում ազատությունից զրկված էթնիկ հայերի իրավունքների խախտումների առնչությամբ ՀՀ ՄԻՊ-ը հայտարարություն է տարածել, որում ասվում է․...
Աղբյուր` Panorama.am
20:05
ՌԴ-ից Երևան թռչող ինքնաթիռը վթարային վայրԷջք է կատարել Մինվոդի օդանավակայանում
Ռուսաստանից Երևան թռչող ինքնաթիռը նախնական վթարային վայրԷջք է կատարել Մինվոդի օդանավակայանում ՝ օդորակման համակարգի անսարքության պատճառով։ RIA...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

ՈՒՂԻՂ. Ազատ արձակել Բաքվում պահվող հայ գերիներին
12:10 17/01/2025

ՈՒՂԻՂ. Ազատ արձակել Բաքվում պահվող հայ գերիներին

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}