Այսօր մեր հայրենիքը վտանգված է, չկա իշխանություն, ավելի ճիշտ անիշխանություն է. Սայաթ Շիրինյան
«Բոլորս համոզվեցինք, որ 17 կուսակցությունները ոչ թե աթոռակռիվ են անում, այլ իրենց գաղափարախոսության հիմքում ազգայինն է, պետականն է, որի շուրջ հավաքվեցինք մենք՝ բոլորս»,- այս մասին Արժանապատվության երթի ընթացքում, Ֆրանսիայի հրապարակում հայտարարեց ոստիկանության նախկին պաշտոնյա, գնդապետ Սայաթ Շիրինյանը։
«Այստեղ են նաև հազարավոր անկուսակցականներ։ Ես պետք է ողջունեմ 17 կուսակցությունների անդամներին և ղեկավարներին, որոնք վեր կանգնեցին իրենց փոքր և մեծ կուսակցական շահերից և կարողացան համախմբվել մեկ թեկնածուի շուրջ»,- իր ելույթում ընդգծեց Շիրինյանն ու հավելեց․
«Այսօր մեր հայրենիքը վտանգված է, չկա իշխանություն, ավելի ճիշտ անիշխանություն է։ Ինքներդ նկատում եք, թե մեր սահմաններին հաճախ հասարակ քաղաքացին է մի թիզ հողի համար կռիվ տալիս, ՏԻՄ-երն են կռիվ տալիս, բայց ո՞ւր է իշխանությունը, քար լռություն։ Մենք իրավունք չունենք անմասն մնալու, քանի որ կորցնում ենք պետություն, պետականություն։ Մենք ունենք մի ստահակ, ի դեմս Նիկոլ Փաշինյանի, որը պատրաստ է բախումների տանել»։
Գնդապետը նաև դիմեց ոստիկանության աշխատակիցներին։․
«Պարոնայք սպաներ, շարքայիններ, դուք ունեք ապիկար և ապաշնորհ ղեկավարություն։ Դուք այսօր ծառայում եք ազգադավ իշխանությանը։ Հիշեք, թե մարտի 1-ին այդ ստահակն ինչպես ժողովրդին հանեց ոստիկանության դեմ։ Մի մոռացեք, որ այդ մասսայական անկարգությունների հետևանքով քաղաքացիական 8 անձիք զոհվեցին և մենք ոստիկանությունից ունեցանք զոհեր»,- ասաց գնդապետ։
Նրա խոսքով՝ եթե մինչ պատերազմը հասկանալի էր նրանց մոտեցումը, բայց այսօր անընդունելի է. «Ո՞ւմ եք ծառայում և ինչի՞ եք ծառայում։ Դուք ծառայում եք մեկին, որ առանց աչք թարթելու 5000-ից ավելի զոհեր տվեց։ Դուք ծառայում եք մեկին, որը ձեր գործընկերներին զոհեց։ Մի մոռացեք նաև ձեր գործընկերներին, որոնք պատերազմի ժամանակ զոհվեցին և ո՞ւմ շնորհիվ, այս ապաշնորհ, ազգադավի իշխանության»։
Սայաթ Շիրինյանը իրավապահ համակարգի գործընկերներին կոչ արեց լինել շրջահայաց և պատվախնդիր։
«Խնդրում եմ ձեզ արժանապատվորեն դուրս գալ։ Իսկ եթե հանկարծ կլինի այնպիսի իրավիճակ, որ ոստիկաններից որևէ մեկը ձեռք կբարձրացնի իմ ժողովրդի վրա, ուրեմն ես կլինեմ առաջին շարքում և կկտրեմ այդ ոստիկանի ձեռքը»,- եզրափակեց նա։
Հարակից հրապարակումներ`
- Դատախազությանը տրվում է ժամկետ՝ մինչև երկուշաբթի օրը Նիկոլ Փաշինյանին հրավիրել հարցաքննության․ Ղազինյան
- Դավաճանը տալիս է գյուղեր, դիրքեր, որոնք նախատեսված չէին ստորացուցիչ հայտարարությամբ. Սաղաթելյան
- Թշնամին այսօր նորից գալիս է չոքելու մեր բկին. Աշոտ Երկաթ
- Տեսնում եք՝ յուրաքանչյուր օր կորցնում ենք գյուղեր, զոհվում են մարդիկ. Վանեցյան
- Արժանապատվության երթ. Փաշինյանը հենց այսօր թուրքին գրկաբաց ընդունում է Գորիսի, Կապանի մատույցներում
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան