Մենք չափից ավելի զգույշ ենք ուզում լինել հատկապես ֆինանսական շուկայում. Վահագն Խաչատրյան
«Երկրում 180 աստիճան ամեն ինչ փոխվել է: Սրա գիտակցությունը պետք է բերի նրան, որ երկրի զարգացման հեռանկարների առումով քաղաքականությունը պետք է փոխվի»,-«Դրամի արժեզրկումը և տնտեսական դաշտի խնդիրները» թեմայով քննարկմանն ասաց տնտեսագետ Վահագն Խաչատրյանը:
Ըստ նրա, իշխանության ներկայացուցիչները գիտակցում են, ուղղակի թե ինչ պետք է անել, սա է խնդիրը:
Տնտեսագետն ասաց, որ արժույթի արժեզրկման համաշխարհային տենդենց կար, դրան էլ ավելացան ներքին գործոնները՝ տնտեսական աճի բացակայություն, պետական բյուջեի մուտքերի խնդիրներ, ներդրումների պակաս, կորոնավիրուսով պայմանավորված տնտեսական խնդիրներ:
«Այլ բան է, թե ինչպես է արձագանքում Կենտրոնական բանկը: Այն քաղաքականությունը, որ տարվել է տարիներ շարունակ՝ ցածր ինֆլյացիա, կայուն կուրս, իրեն չէր կարող արդարացնել, քանի որ խանգարում էր երկրում տնտեսական աճին:
Մենք չափից ավելի զգույշ ենք ուզում լինել հատկապես ֆինանսական շուկայում: Երևի այն եզակի տեղն է, որ դեռևս կանոնակարգվում է, ինչ որ որոշակի տրամաբանության մեջ է աշխատում, որովհետև մնացած բնագավառներում այլևս տրամաբանություն չունենք»,- նշեց Վ.Խաչատրյանը:
Տնտեսագետի խոսքով, անորոշությունները, որոնց պատասխաններ չեն տրվում, նոր անորոշությունների պատճառ են դառնում:
«Սա է պատճառը, որ խնդիրներ կան արտարժութի շուկայում, տնտեսական կյանքում: Լրջագույն պրոբլեմ է նաև ներդրումների հետ կապված վիճակը: Չգիտեմ՝ այդ սպասելիքները եկող տարի ինչքան են արդարանալու կամ իրականանալու, կապված է լինելու պատերազմով, տարածաշրջաային խնդիրներով»,- ասաց Վ.Խաչատրյանը:
Հարակից հրապարակումներ`
- Քաղաքական անորոշությունները դառնում են տնտեսական ֆակտորներ, որոնք լուրջ ազդեցություն են ունենում. Ջրբաշյան
- Տնտեսվարողների կողմից դոլարի պահանջարկը բերել է նրա գնի բարձրացման. ԿԲ նախագահ
- ԿԲ. Վերաֆինանսավորման տոկոսադրույքը բարձրացվել է 1.0 տոկոսային կետով
- Գնանկման համար դոլար պետք է ներարկվի շուկա, որին ԿԲ-ն չի գնում
- ԿԲ-ն ու կառավարությունը ի վիճակի չեղան մեր տնտեսությունը նախապատրաստելու այս արժեզրկմանը. Սուրեն Պարսյան
- Թաթուլ Մանասերյան. Քաղաքական այս թիմը պետք է հեռանա, քանի որ շատ լուրջ նյութական վնաս է հասցնում նույնիսկ իրենց ընտանիքներին
- Վտանգի տակ է Հայաստանի 4-րդ խոշոր հարկատուի գործունեությունը. տնտեսագետ
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին