Այ վարչապետի օգնական անասուն, դու էնքան չկաս, որ մի գեներալի չես կարում բերե՞ս. անհայտ կորած զինվորի ծնող
«Էս 70 օր է ինչո՞ւ էրեխեքին ման չեք գալիս: Տենց ուլի դեմքով նստած ես հիմա, քեզ էլ դրել ես չգիտեմ ինչի տեղ: Հել, սիկտիր եղի»,- Վայքի զորամասի զինծառայողներից մեկին դիմեց անհայտ կորած զիվորի հայրը: Սպան պատասխանեց, թե ինքը մարտի դաշտում է եղել: Ծնողը նկատեց, որ «սպան միայն քամակն է փրկել պատերազմի դաշտում, այլապես դեմքին քերծվածք կունենար»:
Անհետ կորած զինվորների հարազատները նախօրերին Վայքի հատվածում փակել էին Երևան- Գորիս միջպետական ճանապարհը, իսկ այսօր Վայքի զորամասում, հանդիպում էին սպաների հետ:
Ծնողները պահանջում են ներկայացնել այն գեներալին, որը իրենց երեխաներին տարել է ռազմաճակատ և 70 օր է տեղեկություն չունեն նրանցից:
Ծնողները հայտարարում են, որ Արցախ տարած 26 զինվորից ոչ մեկը չի վերադարձել: Նրանք պահանջում են ներկայացնել այն սպաներին, ում հրամանատարության տակ են հանձնվել իրենց զավակները:
«Ի՞նչ է նշանակում անհայտ կորած, սաղ-սաղ թաղեցի՞ն մեր երեխաներին, ի՞նչ եղան»,- նկատեց ծնողներից մեկը:
Նրանք հայտնեցին՝ ՀՀ վարչապետի օգնական Նարեկ Սարգսյանը խոստացել էր, որ կներկայացնի այն գեներալին, որը ռազմաճակատ է տարել իրենց զինվորներին, բայց խոստումը չի կատարում:
«Այ վարչապետի օգնական անասուն, դու էնքան չկաս, որ մի գեներալի չես կարում բերե՞ս, բա ինչի՞ ես նստել էդ աթոռին: Զանգեք բոլորին խառնեք իրար, ձև չկա, գեներալին պտի բերեք: Հիմա չե՞ք կարողանում ռազմական ոստիկանությունով տվյալ գեներալին բերման ենթարկել»,- հայտարարեց հարազատներից մեկը:
Ծնողներից մեկի խոսքով էլ, իրենք գիտեն, որ 40 հոգի Վայքի ձորից բերել են, մի քիչ վատ վիճակում և ուզում են տեսնեն, թե նրանք իրենց երեխաներն են, թե ոչ:
Ընդունելությունը կազմակերպած սպան ասաց, որ իրենք նման տեղեկություն չունեն:
Անհայտ կորածների հարազատներին տեղեկացրին, որ հանձնաժողով է ձևավորվել խնդիը լուծելու համար:
«Եթե հանձնաժողովը 10 տոկոս պատասխան չտվեց, այ այսպես բոլորով գնալու ենք նախարարություն»,- հայտնեց ծնողներից մեկը: