Կառավարությունը որոշեց վարձատրվող հասարակական աշխատանքներով աջակցել Արցախից տեղահանվածների
«Միջոցառման նպատակը 3 ամսով վարձատրվող հասարակական աշխատանքների կազմակերպման միջոցով տեղահանված և փաստացի Հայաստանում գտնվող Արցախի գործազուրկ քաղաքացիների ժամանակավոր զբաղվածության ապահովումն ու երկրում սոցիալական լարվածության մեղմումն է»,- կառավարության այսօրվա նիստում ներկայացնելով Հայաստանում գտնվող Արցախի Հանրապետության գործազուրկ քաղաքացիների ժամանակավոր զբաղվածության ապահովման միջոցառումը հաստատելու մասին հարցը՝ հայտնեց աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մեսրոպ Առաքելյանը:
Նախարարը նշեց, որ նմանատիպ ծրագիր արդեն գործում է, այն իրականացվում է համայնքների հետ, որին ներգրավվում են հիմնականում գյուղական համայնքների բնակիչները և մեկ աշխատանքային օրվա համար վարձատրվում են 8 հազար դրամի չափով:
Կառավարության ընդունած նախագծում ասվում է, որ վարձատրվող հասարակական աշխատանքների մեկ միջոցառման արժեքը չի կարող գերազանցել 2 մլն դրամը, որը նախատեսվում է տրամադրել աշխատավարձերի վճարման, ինչպես նաև շինանյութեր, բարեկարգման համար անհրաժեշտ այլ պարագաներ ձեռք բերելու, տեղափոխելու, աղբահանության ծախսերը փոխհատուցելու նպատակով:
Միջոցառման շրջանակում աշխատավարձի համար տրամադրվող գումարը չի կարող գերազանցել միջոցառման արժեքի 20 տոկոսը, իսկ շահառուն չի կարող միաժամանակ ընդգրկվել մեկից ավելի վարձատրվող հասարարակական աշխատանքներում։
Հարակից հրապարակումներ`
- 6 ամիս ժամկետով 200 հազար դրամ կհատկացվի պատերազմում վիրավորվածներին
- Ամսական 100 հազար դրամ աշխատավարձով աշխատանք՝ տեղահանված արցախցիների համար
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան