
Ուրեմն, 19.12.2020 պետք է փակել Եռաբլուրի ճանապարհը՝ Նիկոլ Փաշինյանի առջև
Հրանտ Սարկիսովը գրում է. «Քանի որ շատ են հարցնում, արդյո՞ք մասնակցելու եմ Եռաբլուր գնացող երթին 19.12.2020 թվականին։ Կպատասխանեմ շատ կարճ.
Ցանկացած երթ, որը առաջնորդելու է կապիտուլիանտը, անկախ այն սուրբ նպատակից, որին կոչված է երթը՝ ես չեմ մասնակցելու։ Ավելին, անելու եմ ամեն հնարավորը, որպեսզի վարչապետի պաշտոնը զբաղեցնող սուբյեկտը ոտք չդնի ինձ համար սրբության սրբոցներից մեկը՝ Եռաբլուր զինվորական պանթեոնը։
P.S. Ուրեմն, 19.12.2020 պետք է փակել Եռաբլուրի ճանապարհը՝ Նիկոլ Փաշինյանի առջև»։