Ալիև․ Հայաստանի ղեկավարության գործողությունները նպատակ ունեին սադրել ադրբեջանական կողմին ու խափանել բանակցությունները
Այսօր ԱՊՀ երկրների ղեկավարների վիդեոֆորմատով գագաթնաժողովում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարեց, թե 2019 թվականին Հայաստանի վարչապետը հայտարարեց, որ «Ղարաբաղը Հայաստան է և վերջ», որով Հայաստանի ղեկավարության գործողություններն ու քայլերը նպատակ ունեին սրել իրավիճակը, սադրել ադրբեջանական կողմին՝ պատասխան գործողությունների և խափանել բանակցային գործընթացը։
Ալիևի խոսքերով, 2019 թվականից սկսած՝ Հայաստանի ղեկավարությունը սկսեց դիմել նոր մարտավարության, «ըստ էության այն մերժում էր բանակցությունների իմիտացիայի՝ բանակցային գործընթացը խափանելու համար»։
Ալիևն ասաց, թե Հայաստանի ռազմաքաղաքական ղեկավարության հայտարարությունների շարքն այնպիսին էր, որ «նրանք փորձում էին մեզ վախեցնել այն փաստով, որ եթե Ադրբեջանը շարունակի պահպանել իր դիրքորոշումը հակամարտության կարգավորման հարցում, ապա շատ շուտով հայկական տանկերը կլինեն Բաքվի փողոցներում»։
Ալիևը որպես սադրանքի օրինակ է ներկայացնում ԱՄՆ-ում ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի խոսքերը՝ «նոր պատերազմ՝ նոր տարածքներ», ասելով, թե Հայաստանը պատրաստվում է նոր պատերազմի՝ նոր տարածքների համար ու ցույց է տալիս «Հայաստանի ագրեսիվ քաղաքականությունը»։
Ըստ Ալիևի, Լեռնային Ղարաբաղի հակամարտության մասին խոսակցությունն արդեն կարող է իրականացվել բացառապես անցյալ ժամանակով: Այս մասին գրում է Tass-ը։
Նրա խոսքերով, տարածաշրջանի ապագան մեծապես կախված կլինի Հայաստանի ղեկավարության կողմից իրավիճակի գնահատումից՝ «նրանից, թե արդյոք նա կարող է ճիշտ քայլեր ձեռնարկել՝ ապահովելու համար, որ խաղաղությունը երկարաժամկետ և կայուն լինի»:
Ալիևը կարևորեց նախօրեին ՌԴ նախագահ Պուտինի հայտարարությունը, թե «Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի մաս է», ինչը կարևոր է «Հայաստանի այն ռևանշիստական ուժերի համար, որոնք փորձում են վերանայել հայտարարությունը»։
Ադրբեջանի նախագահը ՌԴ խաղաղապահ առաքելությունը գնահատեց շատ հաջող, ասելով, թե այս մեկուկես ամսում Ղարաբաղում միայն մեկ միջադեպ է եղել, որը, ըստ Ալիևի, հրահրել են «Հայաստանի իշխանությունների կողմից չվերահսկվող այսպես կոչված աշխարհազորայինների խմբերը»:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին