Արփինե Հովհաննիսյան. «Ու մի զարմացեք, որ ալիևը պաշտպանում է նիկոլին»
ԱԺ նախկին փոխնախագահ, արդարադատության նախկին նախարար Արփինե Հովհաննիսյաը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է Կապանում այրվող տան լուսանկարն ու գրել.
«Ամեն անգամ, երբ ձեր բերանը կբացեք, որ նիկոլի մասին անգամ չեզոք միտք հայտնեք, ուշադիր նայեք այս նկարին։ Սա արդեն Արցախը չի, Կապանն է։ Հայ մարդը իր տունն է այրում։ Որովհետեւ փաշինյան նիկոլ անուն-ազգանուն ունեցող ադրբեջանցին հանձնել է հայ մարդու տունը։ Եւ հայ մարդը՝ նիկոլական, սերժական, թե քոչարյանական, այլեւս հանգիստ չի ապրելու, որովհետեւ հայ գլխատող թուրքն իր տան մեջ է: Ու մի զարմացեք, որ ալիևը պաշտպանում է նիկոլին։ Նրանք հայրենակիցներ են։ Երկուսն էլ ատում են հայերին ու հայ մարդուն։ Երկուսն էլ չեն ուզում Հայաստանը լինի։ Երկուսն էլ իրականացնում են իրենց ծրագիրը՝ աթոռին մնալով։
Հ.Գ. Պատահական չէ, որ ազգադավ պոպուլիստները ասֆալտ էին անում ամենուր ու ամեն տեղ։
Տեսանելի լինելով բոլորի աչքի համար՝ այն թաքցնում էր կոռուպցիայի խայտառակ դրսևորումները ու ասֆալտում մարդկանց աչքերը, հոգիներն ու ուղեղները։ Որ չկասկածեն՝ ինչ եղավ, ինչու կամ ինչպես եղավ։ Անկախ նրանից ով կգա իշխանության կամ չի գա, ինչ կլինի ու ոնց, այս անեծքը բերողները պատասխան են տալու Աստծո ու մարդկանց առջև»։
Ամեն անգամ, երբ ձեր բերանը կբացեք, որ նիկոլի մասին անգամ չեզոք միտք հայտնեք, ուշադիր նայեք այս նկարին։ Սա արդեն Արցախը...
Опубликовано Arpine Hovhannisyan Пятница, 18 декабря 2020 г.
Հարակից հրապարակումներ`
- Ամրամ Մակինյան. Անելու եմ ամեն ինչ, որ Սյունիքի ողնաշարը կոտրած բոլոր անձինք հայտնվեն ցմահ դատապարտյալի կարգավիճակում
- Զինվում ենք, գնանք դիրքեր. սյունեցիները բացեցին ճանապարհը
- Կապանում մարդիկ իրենց տունն են վառում. Անի Սամսոնյան
- Այս գործընթացի շարունակական լինելու դեպքում միանշանակ կկորցնենք Սյունիքը. Մենուա Հովսեփյան
- Արթուր Դանիելյան. Ո՞նց կարա սթափ մարդը չհասկանա, որ խնդիրը Երևանում է, ոչ թե Սոթքում, Կապանում կամ Շուռնուխում
- Շուռնուխի գյուղապետ. Այսօր ժամը 10-ին եղեք Շուռնուխում, որոշիչ օր է
- Սյունիքում սահմանագծումների հարցով բացակայում է պետական մարմինների հաղորդակցությունը գյուղերի բնակիչների հետ. ՄԻՊ
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին