Զարիֆ. Հակաիրանական պատժամիջոցներն ամենաշատը վնասել են ամերիկյան ընկերություններին
Իրանի արտաքին գործերի նախարարը հայտարարել է, որ ԱՄՆ-ի հակաիրանական պատժամիջոցները մեծ վնասներ են պատճառել այդ երկրի ընկերություններին: Այս մասին գրում է Pars Today-ը։
Հինգշաբթի օրը, թվիթերում արած գրառման մեջ դիմելով ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյին, Զարիֆը գրել է. «Ամերիկյան պատժամիջոցներն ամենամեծ վնասը հասցրել են հենց ամերիկյան ընկերություններին»:
Զարիֆը հավելել է. «Ձեր սահմանած պատժամիջոցները փաստացիորեն սահմանափակումներ են կիրառել իրանական շուկայից դուրս գտնվող ամերիկյան ընկերությունների համար՝ ներառյալ մարդկային և բնական ռեսուրսները»:
Իրանի արտաքին գործերի նախարարը հայտարարել է, որ առավելագույն ձախողման քաղաքականությունը չեղյալ հայտարարեց Boeing-ի 88 քաղաքացիական ինքնաթիռներ վաճառելու պայմանագիրը, ինչը ոչ միայն իրանցիների կյանքեր է արժեցել, այլև ամերիկյան աշխատատեղերի փակման պատճառ է դարձել:
Նշվում է, որ ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն Washington Examiner- ին տված հարցազրույցում Իրանի տնտեսական իրավիճակի վերաբերյալ թշնամական և չհիմնավորված հայտարարություններ է արել: