ՄԻՊ զեկույցում ապացույցներով ցույց են տրված բոլոր դաժանությունները, որոնք կատարել է Ադրբեջանը
ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը հայտում է, որ Արցախի ՄԻՊ Արտակ Բեգլարյանի հետ ավարտել են հայ գերիների ու զոհվածների մարմինների նկատմամբ ադրբեջանական զինված ուժերի դաժանությունների, վայրագությունների վերաբերյալ թվով 6-րդ փակ զեկույցը:
«Այն 6-րդն է միայն խոշտանգումների ու դաժանությունների հարցերով: Վերաբերում է 2020 թվականի միայն դեկտեմբերի 2-ից 16-ն ընկած ժամանակահատվածին:
Այս զեկույցում կոնկրետ ապացույցներով ցույց են տրված բոլոր դաժանությունները, պատերազմական հանցագործությունները, որ կատարել են ադրբեջանական զինված ուժերը: Այդ ամենը կատարվել է միայն այն բանի համար, որ գերեվարված անձինք էթնիկ հայ են: Այս ամենը նաև Ադրբեջանում պետական մակարդակով վարվող հայատյացության համակարգված քաղաքականության արդյունք է:
Զեկույցը ապացույցների ու վերլուծությունների ևս մեկ ժողովածու է, որ հաստատում է Արցախում ահաբեկչական մեթոդներով էթնիկ զտումների և ցեղասպանության ադրբեջանական քաղաքականության մասին:
Հ.Գ. Նման զեկույցների բովանդակությունը հասկանալի պատճառներով չենք հրապարակում, հաշվի առնելով ադրբեջանական դաժանությունների ու խոշտանգումների աստիճանը: Այն ամբողջական բովանդակությամբ ներկայացվում է միջազգային մարմիններին, ինչպես նաև Հայաստանի այն պետական մարմիններին, որոնք ունեն այս հարցերով կարևոր գործառույթներ»,- գրել է Ա. Թաթոյանը:
Հարակից հրապարակումներ`
- Պատրաստ է հայ գերիների նկատմամբ խոշտանգումների ու դաժանությունների հարցերով 5-րդ զեկույցը. ՄԻՊ
- Ավարտեցինք հայ գերիների նկատմամբ վայրագությունների մասին չորրորդ զեկույցը. Թաթոյան
- Արցախի ՄԻՊ-ը ներկայացրել է թշնամու վայրագությունների մասին երրորդ զեկույցը
- ՀՀ ՄԻՊ արտահերթ զեկույցը՝ Դավիթ Բեկ և Ագարակ գյուղերի հարձակումների վերաբերյալ
- ՄԻՊ զեկույցում ավելացել են Հադրութում վայրագությունների, զինծառայողների հանդեպ կատարված հանցագործությունների ապացույցներ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան