Ես կոչ եմ անում Նիկոլ Փաշային չմտնել այնտեղ, չպղծել մեր տղաների շիրիմները․Մ․ Ավետիսյան
«Մեր ապիկար իշխանությունը, հանձինս դավաճան Նիկոլ Փաշայի որոշել է երկու ամիս անց միայն հայտարարել սգո օր» ,- այս մասին Գարեգին Նժդեհի անվան հրապարակից մեկնարկած ջահերով երթի ընթացքում ասաց Միսակ Ավետիսյանն, ում որդին՝ Լևոն Ավետիսյանը, ևս նահատակվել է այս պատերազմի ընթացքում։
«Սիրելի ժողովուրդ, ձեզ հետ միասին 30 տարի հաղթահարեցինք այդ դժվարությունը՝ պահպանեցինք Արցախը։ Հիմա մեր երեխաները տեսնելով իրենց ծնողների արածը, սխրանքը փորձեցին նույն կերպ վարվել, բայց այդ դավաճան ձեռքը ստորագրությամբ մեզ հանձնեց թշնամու հայեցողությանը, որ ինչքան ուզի, այնքան պահանջի ոչ միայն Արցախի, այլև Հայաստանի հողերից»,- ասաց զոհված հրամանատարի հայրը։
Ավետիսյանի կարծիքով՝ սգո երթը սկսել են մեկ օր շուտ ՝ պաշտոնապես հայտարարված օրից, ինչը ճիշտ քայլ է։
«Մենք այս երթը կիրականացնենք։ Վաղն այն դավադիրները, այն մարդիկ, ովքեր կհետևեն դավաճան Նիկոլի խոսքին և ժամը մեկին կշարժվեն արյունը դեռ չսառած մեր երեխաների շիրիմներին , ես նրանց խորհուրդ եմ տալիս ուշքի գալ, նրանք դեռ տաք են , նրանք դեռ չգիտեն ինչ են արել»,-ասած զոհվածի ծնողն ու հավելեց․ն«Մենք գնում ենք մեր երեխաների շիրիմներին, մենք գնում ենք սրբավայր, այնտեղ դավաճանի ոտքը չպիտի կպնի երբեք։ Ես կոչ եմ անում Նիկոլ Փաշային չմտնել այնտեղ, չպղծել մեր տղաների շիրիմները։ Փաշինյանը, եթե ցանկություն ունի,որպես կալանավոր պետք է այցելի Եռաբլուր, այլ ոչ թե որպես վարչապետ ու ծնկաչոք, հատ-հատ մոտենալով գերեզմաներին , ներեղություն խնդրելով տվյալ զինվորից, տվյալ սպայից»։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին