Վարդաշատի իր տանը մնացած 80 տ. Նինա Դավթյանը, սպանվել է ադրբեջանական զինվորների կողմից. ԱՀ ՄԻՊ
Արցախի ՄԻՊ Արտակ Բեգլարյանը տեղեկացնում է՝ 80 տարեկան Նինա Դավթյանը, ով մնացել էր Հադրութի Վարդաշատ գյուղի իր տանը, սպանվել է ադրբեջանական զինծառայողների կողմից։
«Արցախի մարդու իրավունքների պաշտպանի փաստահավաք առաքելության շրջանակներում կատարված աշխատանքների արդյունքում պարզել ենք, որ որոնողական աշխատանքների ընթացքում Հադրութի շրջանի Վարդաշատ գյուղում գտնված կնոջ մարմինը բարձր հավանականությամբ Նինա Դավիթյանն է: Ինքնությունը վերջնականորեն կհաստատվի ԴՆԹ անալիզի արդյունքներով:
Նինա տատիկը 80 տարեկան էր, ով իր ամուսնու՝ Դավիթ Դավիթյանի հետ մնացել էր Վարդաշատ գյուղի իր տանը եւ սպանվել ադրբեջանական զինծառայողների կողմից: Փորձաքննության նախնական տվյալներով՝ մարմնի կրծքավանդակին եւ աջ ձեռքին առկա են հրազենային վնասվածքներ, իսկ գլխի որոշ ոսկորներ ջախջախված են, ինչը կարող է լինել կա՛մ հրազենային, կա՛մ կոշտ առարկայի հարվածի հետեւանք:
Նշեմ, որ ամուսնու ճակատագրի մասին որեւէ տեղեկություն դեռ չկա»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է Արտակ Բեգլարյանը։
Հարակից հրապարակումներ`
- ՄԻՊ զեկույցում ապացույցներով ցույց են տրված բոլոր դաժանությունները, որոնք կատարել է Ադրբեջանը
- Ադրբեջանական իշխանության բարձրագույն մարմինները շարունակում են հայատյացության բացահայտ քարոզը. ՄԻՊ
- Պետական լիազոր մարմինները պարտավոր են լծակները կիրառել՝ գերիների հարազատների հետ հաղորդակցման համար. ԱՀ ՄԻՊ