Պուտինը նշել է ԱՊՀ տարածքում ռուսաց լեզվի խթանման կարևորությունը
Ռուսաց լեզվի խթանումը ԱՊՀ տարածքում շատ կարևոր խնդիր է, այդ թվում աշխատանքային միգրանտների կողմից դրա ժամանակին յուրացման տեսանկյունից: Այս մասին այսօր հայտարարեց ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը՝ ելույթ ունենալով կազմակերպության վիդեոկապով անցկացվող գագաթնաժողովում, գրում է Tass-ը։
«2023 թվականը [ԱՊՀ-ում] նվիրված կլինի ռուսաց լեզվի` որպես ազգամիջյան հաղորդակցության լեզվի խթանմանը», - ասել է Ռուսաստանի նախագահը՝ նշելով, որ գագաթնաժողովի բոլոր մասնակիցները ազատորեն շփվում են ռուսերենով՝ առանց թարգմանիչների, և դա «որոշակի մթնոլորտ է ստեղծում» ու «հեշտացնում աշխատանքը»:
«Բայց ավելի կարևորն այն է, որ մեր երկրներում, մասնավորապես, Ռուսաստանում, աշխատում են մեծ թվով աշխատանքային միգրանտներ, և բոլորիս, այդ թվում այդ միլիոնավոր մարդկանց համար, իհարկե, շատ կարևոր է ռուսաց լեզվին ժամանակին տիրապետելը», - շեշտել է Պուտինը:
Հարակից հրապարակումներ`
- Պուտին․ Ղարաբաղում հակամարտությունը մեծացրել է ահաբեկչության տարածման ռիսկերը
- Ալիև․ Հայաստանի ղեկավարության գործողությունները նպատակ ունեին սադրել ադրբեջանական կողմին ու խափանել բանակցությունները
- Փաշինյանն այսօր չի մասնակցի ԱՊՀ գագաթնաժողովին
- ԱՊՀ երկրների ղեկավարները վիրտուալ գագաթնաժողովում քննարկելու են համագործակցության զարգացման հեռանկարները
- Պուտինը՝ Լեռնային Ղարաբաղում իրավիճակի, հրադադարի ռեժիմի խախտման, Արցախի ստատուսի մասին
- Պուտին․ Էրդողանը խոսքի տեր մարդ է, տղամարդ
- Դեկտեմբերի 18-ի ԱՊՀ երկրների ղեկավարների խորհրդի նիստում կքննարկվեն նաև տարածաշրջանային խնդիրներ