«Առաջին երկու պատերազմներում տեսա՝ ինչպես կարելի է պարտությունից հասնել հաղթանակի, իսկ երրորդում՝ հակառակը»
ԱՀ ՊԲ նախկին խոսնակ Սենոր Հասրաթյանը գրում է.
«Սա իմ տեսած երրորդ պատերազմն էր: Առաջին և Ապրիլյան պատերազմների ընթացքում ղեկավարել եմ ՊԲ ռազմատեղեկատվական համակարգը, իսկ Երրորդին՝ ընդամենը հետևել, քանի որ որևէ լիազորությամբ օժտված չէի միջամտելու գործընթացներին:
Առաջին երկուսում համոզվել եմ, թե ինչպես կարելի է պարտությունից հասնել հաղթանակի, իսկ երրորդում՝ թե ինչպես կարելի է այդքան մեծ դժվարություններով տարած հաղթանակները հեշտությամբ կորցնել և ընդունել խայտառակ պարտություն։
Կատարվածի պատճառահետևանքային կապի շուրջ, անկասկած, ունեմ իմ սեփական մոտեցումները, սակայն այդ մասին ավելի ուշ... Իսկ դա այնքան էլ հեռու չէ»։