Թուրքի հետ 1 մետրի վրա պետք է կանգնենք. Սրաշենի ղեկավարի օգնական
Սյունիքի Սրաշեն գյուղը այն համայնքներից է, որի հարակից դիրքերում այսօրվանից տեղակայվում է ադրբեջանական զորք: Սրաշենի բնակիչ, վարչական շրջանի ղեկավարի օգնական Արամայիս Ստեփանյանը պատմում է, որ երեկ 9-ին զանգել է տարծաշրջանի հրամանատարն ու ասել, որ այսօր մինչև 17:00-ն զբաղեցրած դիրքերից պետք է իջնել մեր սովետական ժամանակների սահմանի վրա:
«Անսպասելի էր մեզ համար, այդպիսի բան չէինք սպասում: Անմիջապես վերջին գյուղի մոտ կանգնել ենք ներկա պահին: Ոչ մի պայման չկա: Հիմա այս եղանակին մեր աշխարհազորայիններն առանց որևէ հասարակ պայմանների այնտեղ կանգնել են, հենց այնպես կանգնել ենք ոչ խրամատ, կա ոչ ծածկոց կա: Այդ պայմաններով ոչ մեկ չի կարող սահման հսկի»,- ասում է Ա. Ստեփանյանը:
Նրա խոսքով, ոչ մի ինժեներական աշխատանքներ չեն կատարվում, չի պատկերացնում, թե ձմեռային պայմաններում ինչպես պետք է տեխնիկա աշխատի համապատասխան պայմաններ ապահովելու համար. «Ներկա պահին կանգնել ենք դաշտի մեջ, մի հատ հասարակ վրանի տակ մեր տղաները կանգնած են»:
Նա ասում է, որ պետական մարմիններից որևէ մեկը չի հանդիպել գյուղի բնակիչների հետ, չի բացատրել իրավիճակը, ասել են զգույշ եղեք, թուրքը գալիս է իր գյուղ, դուք էլ մեր հողում պետք է կանգնեք:
Ներկա պահին գյուղում 21 տնտեսություն կա, ընդհանուր 38 տնտեսություն է:
«Ընկճած են, հուսահատված, վախ կա: Ապահովություն ենք խնդրում: Վարչապետ ունենք, ոչ մի բանի մասին չի մտածում, ոչ էլ կարողանում է կառավարել, պաշտպանել մեր սահմանները: Նստած խոսում է, ասում է՝ լավ է լինելու: Լավն այն ժամանակ կլիներ, երբ մնայինք մեր դիրքերում»,- նշում է Ա.Ստեփանյանը:
Ըստ նրա, երևի չկարողանան առանց բանակի, առանց պաշտպանության միայն աշխարհազորայիններով, կամավորներով պահպանել ընդհանուր տարածքի անվտանգությունը, հիմա գեներալներով, բանակով պետք է կազմակերպել պաշտպանությունը:
«Փաստն այն է, որ թուրքի հետ 1 մետրի վրա պետք է կանգնենք: Սրաշեն համայնքի 80 տոկոսն անմիջապես նրանց նշանառուի տակ է, իրենց դիմաց է: Դա է մեզ մտահոգում»,- ասում է Ա. Ստեփանյանը:
Հարակից հրապարակումներ`
- Ամրամ Մակինյան. Անելու եմ ամեն ինչ, որ Սյունիքի ողնաշարը կոտրած բոլոր անձինք հայտնվեն ցմահ դատապարտյալի կարգավիճակում
- Զինվում ենք, գնանք դիրքեր. սյունեցիները բացեցին ճանապարհը
- Կապանում մարդիկ իրենց տունն են վառում. Անի Սամսոնյան
- Սյունեցիները «Լուսավոր Հայաստանի» պատգամավորների համար ճանապարհը չբացեցին
- Այս գործընթացի շարունակական լինելու դեպքում միանշանակ կկորցնենք Սյունիքը. Մենուա Հովսեփյան
- Արթուր Դանիելյան. Ո՞նց կարա սթափ մարդը չհասկանա, որ խնդիրը Երևանում է, ոչ թե Սոթքում, Կապանում կամ Շուռնուխում
- Վաղը՝ մինչ 17.00-ն, Կապանի շահեկան դիրքերը հանձնվում են թշնամուն. Քաղաքապետ
- Սյունիքի սահմանի որոշ հատվածներում կտեղակայվեն ռուս սահմանապահներ. ՊՆ
- «Գորիսից չեմ կարողացել գնալ Կապան, գարանտիա չկա, որ քեզ մեքենայով չեն գողանա»
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին