Պաշտպանության նախարարն ու ԳՇ պետն իրենց խնդիրը չեն կարող լուծել, քանի երկրի ղեկավարը Փաշինյանն է. Աբրահամյան
«Հենակետ» վերլուծական կենտրոնի ղեկավար Տիգրան Աբրահամյանը գրում է.
«Պաշտպանության նախարարն ու ԶՈՒ ԳՇ պետն իրենց խնդիրը չեն կարող լուծել դեռ այնքան ժամանակ, քանի երկրի ղեկավարը Նիկոլ Փաշինյանն է․ սա արդեն ակնհայտ է։
Ու սա այն դեպքում, եթե նույնիսկ նրանք իրենց գործի պրոֆեսիոնալը լինեն, տիրապետեն իրենց գործառույթներին, հասկանան, թե ինչ պետք է անեն և, իհարկե, եթե ունենան դրանք լուծելուշատ մեծ ցանկություն։
Զորակոչ, պահեստազորի հավաքներ, մարտական հերթապահություն, մարտական խնդիր և այլն։
Նիկոլ Փաշինյանն իհարկե այս ամենը գիտակցում է, սակայն մեկ է՝ գնում է վատթարագույնի ճանապարհով։ Իրեն դնենք մի կողմ։
Վաղարշակ Հարությունյան, Օնիկ Գասպարյան, ցավոք, եթե գիտակցում եք այս փուլի բարդագույն խնդիրները (համոզված եմ, որ Օ․ Գասպարյանը գիտի), ապա իմացեք՝ չեք հաջողելու, չի ստացվելու։
Երկրորդ, պարոնայք, դուք հանրության հետ երկխոսելու խնդիր ունեք, առանց դրա չի ստացվելու։
Նիկոլն այլևս պահանջված չէ, իմաստ էլ չունի իրենից բան պահանջելը։ Այնպես չէ, որ դուք էլ վստահության հետ կապված խնդիր չունեք, այնպես չէ, որ մեր հիմնական խնդիրների լուծումը պայմանավորված չէ վարչապետի հեռացմամբ, սակայն հրատապ, գոնե ժամանակավոր մարտական խնդիրների լուծման համար փորձեք հանրությանը հետ խոսել։
Խոսեք տարբեր հարթակներով՝ ամենատարբեր հնարավորություններն օգտագործելով, բայց ոչ այնպես ինչպես հիմա եք անում։
Իսկ դուք հիմա ոչինչ չեք անում՝ գոնե հանրության հետ արդյունավետ հաղորդակցություն ապահովելու համար։ Եվ ձեր որոշումներն ու հրամանները՝ որքան էլ դրանք այս պահին ճիշտ կամ կարևոր լինեն՝ չեն աշխատելու, իսկ դրա հետևանքները, կարծում եմ՝ գիտակցում եք»։
Պաշտպանության նախարարն ու ԶՈՒ ԳՇ պետն իրենց խնդիրը չեն կարող լուծել դեռ այնքան ժամանակ, քանի երկրի ղեկավարը Նիկոլ...
Posted by Tigran Abrahamyan on Friday, 18 December 2020
Հարակից հրապարակումներ`
- Արթուր Ղազինյանը՝ Օնիկ Գասպարյանին. Վերադարձրե՛ք զինված ուժերը սահման
- Արա Զոհրաբյան. Գլխավոր շտաբի պետը պարտավոր է գործել
- «Հրապարակ». Օնիկ Գասպարյանը չի կատարել վարչապետի հրահանգը
- Տիգրան Աբրահամյանը՝ Օնիկ Գասպարյանին. Կանխելու փոխարեն դուք եք ինքնաոչնչացման ռեժիմ միացրել
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան