Ծնողներն իրենց երեխեքին են ուզում, իսկ պետերն իրենց համար հիմա երևի ուտում-խմում են. շիրակցի
Նոյեմբերի 10-ին ստորագրված կապիտուլյացիոն հայտարարությունից մեկ ամիս հետո Խծաբերդ և Հին Թաղեր գյուղերի հատվածում գերության մեջ հայտնված շիրակցիների հարազատները փակել են Երևան-Գյումրի ճանապարհը։
«Մեր խոսքը ոչ մի արժեք չունի իշխանությունների համար։ Մենք ոչ մեկին դեմ չենք, մեր երեխեքին ենք պահանջում, մեր գերիներին ենք պահանջում»,- նեղսրտած նշում է գերեվարված քաղաքացիներից մեկի հարազատը։
Մեկ ուրիշն էլ ասում է, որ համաքաղաքացու երկու ամսվա ծառայող «քյորփա» երեխայից մինչ օրս լուր չկա։
«Քաջոյի երեխուց երկու ամսիս է լուր չկա, ո՛չ անհայտ կորածների մեջ է, ո՛չ՝ զոհվածների ցուցակում։ Սաղս տուժված ենք»,- ասաց նա։
Շիրակցիներից մեկն էլ նշեց, որ երեք ամիս է՝ իր երեխայի մասին լուր չկա։
«Դրա համար ենք ճանապարհը փակել, որ երեխեքին գտնեն, բերեն տան մեզ։ Գիտե՞ք քանի-քանի երեխաներ չկան, սաղ ծնողներն իրենց երեխեքին են ուզում, իսկ պետերն իրենց համար հիմա երևի ուտում-խմում են, երեխեքի մասին չեն մտածում։ Բերեք մեր երեխեքին տվեք մեզ։ 18 տարեկան երեխայիս ոնց տվել եմ, թող էդպես էլ բերեն ու ինձ տան, ու բոլորի երեխեքին թող հետ բերեն»,- զայրացած ասաց նա։
Մեկ ուրիշն էլ, շարունակելով համաքաղաքացու խոսքը, կարծիք հայտնեց, որ իրենց երեխաների «գլխին սարքել են», տարել։
«Մենք պահանջում ենք մեր երեխեքին, թող գան, ասեն՝ իմանանք, թե մեր երեխեքի վիճակը ինչ կլինի։ Մեր պայքարը ոչ թե Նիկոլի գնալ կամ մնալու համար է, այլ մեր երեխեքի համար է, մեր գերիների համար է։ Շարժվեք տեղներիցդ, մեր երեխեքին գնացեք, ազատեք ու բերեք։ Ի՞նչ եք անում, ինչո՞ւ եք մարդկանց հունից հանում։ Մարդկանց երեխեքը կորած են, գերի են ընկած, եկեք ու պատասխան տվեք»,- նշեց նա։
Հարակից հրապարակումներ`
- Սենոր Հասրաթյան. «ժողովրդի իշխանություն» կոչված խաբկանքին գերի հայը շարունակում է գնալ դեպի ինքնակործանում..
- Գերիների փոխանակման գործընթացը շարունակվում է. Մարիա Զախարովա
- Ինչի՞ եք տարել ու թողել մեր երեխեքին. Փակ ճանապարհներ՝ Շիրակում
- Արայիկ Հարությունյանը՝ մի քանի տասնյակ գերիների մասին
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան