Թուրքական լրատվամիջոցները խոստանում են գրավել Թել Ավիվը
Վերջին մի քանի շաբաթների ընթացքում Թուրքիան փորձում էր օգտագործել արտասահմանյան ԶԼՄ-ները՝ պատմություններ առաջ տանելու համար, թե ինչպես է ցանկանում հաշտվել Իսրայելի հետ, երբ սեփական լրատվամիջոցներն առաջ են տանում ծայրահեղական հակաիսրայելական մեկնաբանությունները:
Մեկնաբաններից մեկը, ըստ T24 թուրքական լրատվամիջոցի, ասել է, որ Թուրքիան կարող է «48 ժամվա ընթացքում մտնել Թել Ավիվ»: Նա պնդել է. «Մենք արաբներին նման չենք», ակնհայտորեն հիշատակելով արաբական բանակների՝ 1948 և 1967 թվականներին Իսրայելը հաղթելու անկարողությունը: Այս մասին գրում է The Jerusalem Post-ը։
Նշվում է, Իսրայելի հանդեպ ատելությունը և Իսրայելը ոչնչացնելու, Երուսաղեմ ներխուժելու, «Ալ-Աքսան ազատագրելու» և ծայրահեղ ազգայնական, հակասիոնիստական կամ հակասեմական մեկնաբանություններ տարածելու երդումները դարձել են ավելի նորմալ Թուրքիայում:
Թուրքիայում իշխող կուսակցությանը քննադատող լրագրողների մեծ մասը լռեցվել է, ստիպված փախչել երկրից կամ բանտարկվել: Թուրքիան համարվում է աշխարհում լրագրողների ամենամեծ բանտարկյալը Էրդողանի կուսակցության օրոք:
2018-ի մարտին մի թուրքական օրաթերթ առաջարկեց նաև, որ Թուրքիան պետք է իսլամիստական բանակ ստեղծի՝ Իսրայելը ոչնչացնելու համար: 2019-ին, ըստ MEMRI-ի, Ադնան Թանրիվերդի անունով պաշտոնաթող թուրք գեներալ, որը ղեկավարում է SADAT խորհրդատվական ընկերությունը, նույնպես խոսեց Երուսաղեմը Իսրայելից ազատագրելու անհրաժեշտության մասին:
«Իսլամական աշխարհը Պաղեստինի համար պետք է բանակ պատրաստի Պաղեստինից դուրս: Իսրայելը պետք է իմանա, որ [Պաղեստինը] ռմբակոծելու դեպքում ռումբ կընկնի նաև Թել Ավիվի վրա»:
Ըստ ամենայնի, այս տեսակետները դարձել են Թուրքիայի իշխող կուսակցությունում առանցքային: Իսրայելը դիտվում է որպես Թուրքիայի գլխավոր թշնամի: Իսրայելում Թուրքիայի նոր բանագնացը ասել է, որ սիոնիզմը ռասիզմ է և Իսրայելին մեղադրել է միլիոնավոր մարդկանց տեղահանելու և «շատ կոտորածներ» կատարելու մեջ: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի գրասենյակը խոստացել է «ազատագրել Ալ-Աքսան» և հայտարարել, որ «Երուսաղեմը մերն է»:
Միևնույն ժամանակ, փոքրամասնությունների, ոչ մուսուլմանների, Իսրայելի, Հունաստանի, Եգիպտոսի, ԱՄԷ-ի և այլ տարածաշրջանների նկատմամբ ատելության աճող հռետորաբանությունը թիրախավորում է նաև Թուրքիայի բոլոր ընդդիմադիր խմբերին: Թուրքիայի իշխող կուսակցությունը հակված է բանտարկել բոլոր քննադատողներին՝ որպես ահաբեկիչների, այդ թվում խաղաղության և բնապահպան ակտիվիստների և լրագրողների:
Թուրքիայում, մի երկիր, որը մի ժամանակ ավելի ժողովրդավար էր և մինչ օրս ՆԱՏՕ-ի անդամ է, քննադատության համար տեղ չկա:
«Թուրքական լրատվամիջոցների և Անկարայի սոցիալական մեդիայի ակտիվիստների բանակի ավելի ու ավելի ծայրահեղական մեկնաբանությունները, որոնք թիրախավորում են առցանց ցանկացած քննադատի, ցույց են տալիս, որ Իսրայելի հետ Թուրքիայի «հաշտեցման» պատմությունը հիմնականում խոռոչ է:
Բազմաթիվ մեկնաբանների կողմից «իսլամիստական» բանակին աջակցելը, Իսրայելին տիրելը և Անկարայի կողմից «Համասի» հաճախակի հյուրընկալումը ցույց է տալիս, որ Թուրքիայի իշխող կուսակցությունը ընդունել է Իրանի ռեժիմին նման աշխարհայացք, Իսրայելը դիտում է որպես կենտրոնական թշնամի և ցանկանում է «ազատագրել Երուսաղեմը»։ Սա, ի տարբերություն տարածաշրջանի այն երկրների, որոնք ընդունում են նոր խաղաղ գործարքներ Իսրայելի հետ և մեղմացնում են այս տեսակի ծայրահեղական հռետորաբանությունը»,- գրել է կայքը։