Փաստաբան. Հերթական անգամ արձանագրվեց Արմեն Գևորգյանի իրավունքների խախտումը
Հայաստանի նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի փաստաբան Էրիկ Ալեքսանյանը տեղեկացնում է՝ հերթական անգամ արձանագրվեց Արմեն Գևորգյանի իրավունքների խախտումը։
«Քիչ առաջ ՀՀ վերաքննիչ դատարանի դատավոր Ալեքսանդր Ազարյանը «մարտի 1-ի» գործով բավարարեց իմ կողմից ներկայացված բողոքը և, մասնակի բեկանելով Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Աննա Դանիբեկյանի 19.11.2020թ որոշումը, Արմեն Գևորգյանին այլ տեղանք մեկնելու թույլտվություն չտալու վերաբերյալ, արձանագրել է, որ առաջին ատյանի դատարանի որոշմամբ փաստացի խախտվել են Արմեն Գևորգյանի իրավունքները։
Դատավոր Ազարյան եզակի մարդ ու արհեստավարժ իրավաբան»։
Հարակից հրապարակումներ`
- Փաստաբան Արմեն Գևորգյանին սահմանը հատելու արգելքի դեպքի առթիվ կհարուցվի քրեական գործ
- Դատարանը հետաձգեց Ռոբերտ Քոչարյանի և Արմեն Գևորգյանի գույքի վրա դրված կալանքը վերացնելու միջնորդության լուծումը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան