«Սուսերով պար» և «Երկրաշարժ» ֆիլմերը ցուցադրվելու են Լատինական Ամերիկայում
«Սուսերով պար» և «Երկրաշարժ» ֆիլմերը, որոնք ֆինանսական աջակցություն են ստացել Հայաստանի ազգային կինոկենտրոնի կողմից, չորս ֆիլմերի հետ միասին գնվել են Լատինական Ամերիկայում ցուցադրությունների համար: Ցուցադրությունների իրավունքը ձեռք է բերվել բրազիլական խոշորագույն դիստրիբյուտոր և վիդեո հարթակ՝ Encripta-ի կողմից: Այս մասին հայտնում է Ազգային կինոկենտրոնը՝ հղում անելով Марс Медиа-ին։
«Երկրաշարժ» ռուս-հայկական գեղարվեստական ֆիլմի ռեժիսորն է Սարիկ Անդրեասյանը (2016թ.): Ֆիլմը պատմում է 1988 թվականի դեկտեմբերի 7-ին Հայաստանում տեղի ունեցած Սպիտակի երկրաշարժի մասին:
«Սուսերով պար» ֆիլմի ռեժիսորն է Յուսուպ Ռազիկովը (2017-2018թթ.)։ Արամ Խաչատրյանի կյանքի մի կարճ, բայց շատ բարդ ժամանակահատված ներկայացնող «Սուսերով պար» ֆիլմը նկարահանել է մոսկվաբնակ հայտնի պրոդյուսեր Ռուբեն Դիշդիշյանի «Մարս Մեդիա» կինոընկերությունը՝ Հայաստանի ազգային կինոկենտրոնի հետ համատեղ։
Հարակից հրապարակումներ`
- Արամ Խաչատրյանի «Սուսերով պարը»՝ Մալաքյանի ու Գրաճյանի կատարմամբ
- Զայրացած Արամ Խաչատրյանի ստեղծած գլուխգործոցը՝ «Սուսերով պար»
- Յուսուպ Ռազիկովի «Սուսերով պար» ֆիլմի հայաստանյան մեծ պրեմիերան՝ վաղը
- Երկրաշարժի և «Երկրաշարժ» ֆիլմի մասին՝ ռուս կինոքննադատի հուշերն ու դիտարկումները
- Ինչ է ուզում ասել «Երկրաշարժ» ֆիլմը
- Սարիկ Անդրեասյանի «Երկրաշարժ» ֆիլմը դուրս կգա վարձույթ Ճապոնիայում, Հարավային Կորեայում և Հարավային Ամերիկայում
Լրահոս
Տեսանյութեր
ՈՒՂԻՂ. Մեկնարկեց ՍԴ նիստը, օրակարգում երկու միջազգային համաձայնագրի սահմանադրականության հարցերն են