Moderna-ն ոչնչացրել է 400 հազար դոզա COVID-19 պատվաստանյութ
Moderna ընկերությունը ստիպված է եղել ոչնչացնել կորոնավիրուսի պատվաստանյութի 400,000 չափաբաժին`արտադրության խնդրի պատճառով:
Նշվում է, որ «ֆիլտրման» հետ կապված խնդիրն առաջացել էր արտադրության վերջին փուլերում: Այս մասին, Ria-ի հաղորդմամբ, Բլումբերգին ասել է ԱՄՆ նախագահի վարչակազմի խորհրդականին։
Ընկերության ներկայացուցիչ Ռեյ Ջորդանի խոսքերով, Moderna-ն այս ամիս դեռ կկարողանա արտադրել պլանավորված 20 միլիոն դոզան և 85-ից 100 միլիոն դոզա ԱՄՆ-ի համար՝ 2021-ի առաջին եռամսյակում:
Նշենք, որ այժմ ԱՄՆ Սննդի և դեղորայքի գործակալության (FDA) փորձագետները, դիտարկում են Moderna պատվաստանյութի կիրառումը։ Moderna-ն ԱՄՆ-ում կարող է դառնալ COVID-19 երկրորդ պատվաստանյութը՝ Pfizer-BioNTech COVID-19-ի պատվաստանյութից հետո։