ՄԱԿ․ Համաշխարհային զբոսաշրջությունը վերադարձել է 1990թ-ի մակարդակին
Ճամփորդական արդյունաբերությունը կորոնավիրուսի և հարակից սահմանափակումների պատճառով 2020 թվականի առաջին 10 ամիսներին կորցրել է 935 միլիարդ դոլար: Այս մասին ասել է ՄԱԿ-ի Զբոսաշրջության համաշխարհային կազմակերպությունը (UNWTO), գրում է Gazeta-ն։
«Հունվարից հոկտեմբեր ընկած ժամանակահատվածում զբոսաշրջային ուղղություններն ընդունել են 900 միլիոնով ավելի քիչ օտարերկրյա զբոսաշրջիկներ՝ համեմատած 2019 թվականի նույն ժամանակահատվածի հետ»,- նշում են կազմակերպությունից:
Սա նշանակում է, որ համաշխարհային զբոսաշրջությունը վերադարձել է 1990-ականների մակարդակին:
Կազմակերպությունը պարզաբանել է, որ ըստ կանխատեսումների՝ տարեվերջին միջազգային ճանապարհորդների թիվը 70-75%-ով կնվազի:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան