ՊՆ-ից պարզաբանում են. ռուսական կողմի հետ ոչ թե պայմանագիր, այլ պայմանավորվածություն
Պաշտպանության նախարարությունից հերքում են ակտիվորեն տարածվող այն լուրերը, ըստ որի, պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանը Նիկոլ Փաշինյանի հրահանգով երեկ գաղտնի պայմանագիր է ստորագրել ռուսական կողմի հետ՝ Սյունիքի դիրքերի պաշտպանությունը հանձնելով ռուս սահմանապահներին։
«Պաշտպանության նախարարը չի ստորագրել, առավել ևս գաղտնի կերպով, որևէ փաստաթուղթ, որը վերաբերում է Սյունիքի սահմանին։ Տեսականորեն նույնիսկ նման բան հնարավոր չէ, քանի որ պաշտպանության նախարարությունն իրավասու չէ ստորագրել փաստաթուղթ, որը վերաբերում է միջպետական սահմաններին»,-Panorama.am-ին ասացին պաշտպանության նախարարությունից։
Գերատեսչությունից միաժամանակ ավելացրեցին, որ պաշտպանության նախարարությունը ռուսական կողմի հետ ձեռք է բերել պայմանավորվածություն, որն էապես նպաստելու է սահմանների անվտանգությանը։
Հարցին, պայմանավորվածությունը եղել է գրավո՞ր, թե՞ բանավոր, ՊՆ-ից արձագանքեցին. «Ոչ մի ստորագրված փաստաթուղթ չկա։ Միակ փաստաթուղթը, որ կա, նոյեմբերի 9-ի հայտարարությունն է։ Երբ խոսքը սահմանների մասին է, ՊՆ-ն որևէ փաստաթուղթ ստորագրելու իրավասություն չունի»։
Նշենք, որ Թելագրամի Mediaport ալիքը տարածել էր տեղեկատվություն, ըստ որի. «Պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանը Նիկոլ Փաշինյանի հրահանգով երեկ գաղտնի պայմանագիր է ստորագրել ռուսական կողմի հետ՝ Սյունիքի դիրքերի պաշտպանությունը հանձնելով ռուս սահմանապահներին։
Ըստ էության, ռուս սահմանապահների և Ադրբեջանցի զինծառայողների շփման գիծը որոշել են ռուսներն ու ադրբեջանցիները՝ առանց հայկական կողմի նույնիսկ մասնակցության:
Սա վերջին մեկ ամսում Փաշինյանի կառավարության կողմից ժողովրդից գաղտնի ստորագրվող երկրորդ փաստաթուղթ է, որով զիջվում է Հայաստանի ինքնիշխանությունը: Հավելենք, որ կառավարության անդամներից մի քանիսը դեմ են եղել պայմանագրի ստորագրմանը, բայց Փաշինյանը պնդել է՝ հասկացնել տալով, որ սա է իր իշխանությունը երկարաձգելու ձևը»։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան