Ռուսաստանի ԱԴԾ տնօրենը ժամանել է Երևան
Ռուսական ԶԼՄ-ները գրում են, որ ՌԴ անվտանգության դաշնային ծառայության տնօրեն Ալեքսանդր Բորտնիկովը ժամանելու է Երևան։
ՀՀ ԱԱԾ մամուլի կենտրոնի պետ Արթուր Գևորգյանը Panorama.am-ի հետ զրույցում հաստատեց տեղեկատվությունն ու հայնտեց, որ ռուսական գերատեսչության ղեկավարն արդեն իսկ Երևանում է։
«ԱԴԾ տնօրենն արդեն Երևանում է, նրան դիմավորել է Հայաստանի ԱԱԾ պետ Արմեն Աբազյանը»,- ասաց նա։
Թե օրակարգում ինչ հարցեր կան, Արթուր Գևորգյանը չնշեց՝ ասելով, որ մանրամասներին չի տիրապետում։
Հիշեցնենք, որ Արմեն Աբազյանը, ով նոյեմբերի 8-ին է նշանակվել Հայաստանի ԱԱԾ տնօրենի պաշտոնում, դեկտեմբերի 1-ին այցելել էր Մոսկվա:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան