Արթուր Ղազինյանը՝ Օնիկ Գասպարյանին. Վերադարձրե՛ք զինված ուժերը սահման
«Մեկ Հայաստան» կուսակցության նախագահ, իրավաբան Արթուր Ղազինյանը ֆեյսբուքյան գրառմամբ դիմել է ԶՈг ԳՇ պետ Օնիկ Գասպարյանին՝ հիշեցնելով. «Պարոն գեներալ, Դուք իրավունք չունեք կատարել նիկոլ փաշինյանի ապօրինի հրամանները, նա չի հանդիսանում ՀՀ Զինված ուժերի գլխավոր հրամանատար։
ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանի վերջին 3 ամիսների վարքագիծը խիստ տագնապ է առաջացնում ՀՀ արժանապատիվ ու գիտակից քաղաքացիների շրջանում:
Զինվորական մասնագիտական շրջանակներում նա ունի պրոֆեսիոնալ զինվորականի համբավ և ուղղակի չէր կարող իրեն այսպես դրսևորել:
Պատերազմի ընթացքում թույլ տրված սխալների ծավալն ու խորությունը հուշում է, որ նա ստացել է ճակատագրական սխալներ կատարելու ակնհայտ ապօրինի հրամաններ, ինչի հետևանքով ՀՀ կանոնավոր բանակը վերածվել է անկազմակերպ կամավորական ջոկատների:
Միակ բացատրությունը, որ կարող է այստեղ լինել, դա Նիկոլի դավաճանական հրամաններն են, որ նա ստիպված է եղել և մինչ այժմ շարունակում է կատարել՝ վիժվածքին թյուրիմացաբար ընդունելով որպես ՀՀ Զինված ուժերի գլխավոր հրամանատար:
Սակայն ՀՀ ՊՆ իրավաբանական վարչությունից նրան չեն զեկուցել, որ նիկոլը, ՀՀ Սահմանադրությամբ և օրենքներով, ՉԻ ՀԱՆԴԻՍԱՆՈՒՄ ՀՀ Զինված ուժերի գլխավոր հրամանատար՝ նույնիսկ ռազմական դրության պայմաններում:
Ավելի քան վստահ եմ, որ եթե Օնիկ Գասպարյանը իմանար, որ ադրբեջանական ազդեցության գործակալ նիկոլ փաշինյանը յուրացրել է ՀՀ Զինված ուժերի գլխավոր հրամանատարի իշխանությունը, ապա պետական դավաճանը վաղուց բանտում կլիներ, իսկ պատերազմը մենք չէինք պարտվի:
Նույնիսկ այսօր Գասպարյանը շարունակում է կատարել նիկոլի հրամանները՝ նրան սխալմամբ համարելով գլխվոր հրամանատար, ինչի հետևանքով ՀՀ բանակը դուրս է եկել Սյունիքի սահմանից՝ բնակիչներին թողնելով ադրբեջանական կանոնավոր բանակի առջև:
Վերադարձրե՛ք զինված ուժերը սահման, երաշխավորե՛ք ՀՀ տարածքային ամբողջականությունն ու սահմանների անխախտելիությունը»։
Հարակից հրապարակումներ`
- Այս գործընթացի շարունակական լինելու դեպքում միանշանակ կկորցնենք Սյունիքը. Մենուա Հովսեփյան
- Ալվինա Աղաբաբյան. Փաստացի թշնամուն են տալու Հայաստանն արտաքին աշխարհին կապող երկու միջպետական ճանապարհներից մեկը
- Արթուր Դանիելյան. Ո՞նց կարա սթափ մարդը չհասկանա, որ խնդիրը Երևանում է, ոչ թե Սոթքում, Կապանում կամ Շուռնուխում
- Շուռնուխի գյուղապետ. Այսօր ժամը 10-ին եղեք Շուռնուխում, որոշիչ օր է
- Վաղը Կապանի 13 գյուղերի բարձունքները հանձնելու են Ադրբեջանին. Hetq.am
- Սյունիքի սահմանի որոշ հատվածներում կտեղակայվեն ռուս սահմանապահներ. ՊՆ
- Մեզ ի՞նչ է պետք՝ «բուֆերնի» զոնա, որ իմ ու քո երեխային չգողանան. սյունեցին՝ ոստիկանին
- Սյունիքի մեր սահմանների երկայնքով իրականացնում են սահմանապահ զորքերի տեղակայման աշխատանքներ. Տիգրան Ավինյան
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին