Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 2 635 նոր դեպք
Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 2 635 նոր դեպք։ Այս մասին գրում է վրացական Առաջին ալիքը։
Այսպիսով, այս պահի դրությամբ Վրաստանում հաստատված է նոր կորոնավիրուսի 204 003 դեպք: Ապաքինվել է ևս 2 244 պացիենտ և նրանց ընդհանուր թիվը կազմում է 171 526:
Կորոնավիրուսից մահացել է ևս 49 մարդ: Զոհերի ընդհանուր թիվը կազմում է 2 002:
Կարանտինային ռեժիմում 468 մարդ, ստացիոնար հսկողության տակ է 6 680 պացիենտ, կովիդ-հյուրանոցում՝ 2 183-ը:
Բացի այդ, դեկտեմբերի 17-ի տվյալներով, Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 2 981 նոր դեպք, ապաքինվել է 2 001 պացիենտ:
Լրահոս
Տեսանյութեր
Գրետա Թունբերգ. Երկերեսանիություն ու կեղծավորություն է, որ COP29-ը տեղի է ունենում Ադրբեջանում