Սահմանազատումը կատարվում է որոշակի փաստաթղթային հիմքերի վրա. Արմեն Գրիգորյան
«ՊՆ-ն երեկ հայտարարել է, որ ՀՀ տարածքից որևէ զիջում չի լինելու, և բանակցություններ են ընթանում, որպեսզի դեմարկացիա լինի»,- այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը՝ անդրադառնալով Սյունիքի մարզում տիրող իրավիճակին։
Դիտարկմանը, որ ասվում է, թե ՀՀ-ից որևէ տարածք չի զիջվելու, բայց Սյունիքում կարևոր բարձունքներ են թողնվում թշնամուն, ԱԽ քարտուղարն արձագանքեց, որ դեմարկացիան ունի փաստաթղթային հիմք։
«Սահմանազատում է կատարվում, և այն կատարվում է որոշակի փաստաթղթային հիմքերի վրա։ Այսինքն՝ այստեղ զուտ դեմարկացիան ունի փաստաթղթային հիմք, և հենց փաստաթղթով էլ մենք շարժվում ենք»,- ասաց նա։
Հարցին, թե արդյո՞ք իշխանությունը քննարկում է վարչապետի հրաժարականի հարցը, Արմեն Գրիգորյանը չպատասխանեց։
Ինչ վերաբերում է իր պաշտոնավարմանն՝ այն համատեքստում, որ Նիկոլ Փաշինյանն ասել էր՝ կադրային փոփոխություններ են սպասվում, ԱԽ քարտուղարը նշեց, որ վարչապետի նշած փոփոխություններն արդեն կատարվել են։
Եվ վերջին հարցին, թե արդյո՞ք պատերազմի կանխատեսում կար, իշխանությունը գիտեր, որ սեպտեմբերի 27-ին պատերազմ է սանձազերծվելու, Արմեն Գրիգորյանը պատասխանեց. «Պատերազմի կանխատեսում կար, բայց չգիտեինք՝ որ օրը կսկսվի»։
Հարակից հրապարակումներ`
- Սյունեցիները «Լուսավոր Հայաստանի» պատգամավորների համար ճանապարհը չբացեցին
- Այս գործընթացի շարունակական լինելու դեպքում միանշանակ կկորցնենք Սյունիքը. Մենուա Հովսեփյան
- «Ժողովուրդ». Չի բացառվում, որ Սյունիքում կրկին լարված լինի
- Սյունիքի սահմանի որոշ հատվածներում կտեղակայվեն ռուս սահմանապահներ. ՊՆ
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին