Մանդատ ինձ տվել էիք Դուք՝ Ձեր վստահության քվեով և Ձեր իսկ պահանջով, ես այն վայր եմ դնում․ Տ․ Կարապետյան
«Հարգելի սյունեցիներ, Ազգային ժողովի պատգամավորի մանդատից հրաժարվելու դիմում եմ ներկայացրել»,-այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Տիգրան Կարապետյանը:
«Մանդատ ինձ տվել էիք Դուք՝ Ձեր վստահության քվեով և Ձեր իսկ պահանջով, ես այն վայր եմ դնում Շարունակում եմ հավատալ, որ մենք ունենալու են հզոր ռազմարդյունաբերություն և այդ նպատակին հասնելն է լինելու իմ կյանքի իմաստը:
Մենք հուսահատվելու իրավունք չունենք: Մենք պարտավոր ենք վերագտնելու մեր ուժն ու ոգին և ապրելու: Սյունիքը եղել է, կա և լինելու է Հայաստանի ողնաշարը: Աստված պահապան Հայաստանի Հանրապետությանը»,- գրել է Կարապետյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան