Փաշինյանն այսօր չի մասնակցի ԱՊՀ գագաթնաժողովին
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը չի մասնակցի ԱՊՀ գագաթնաժողովին՝ հոր մահվան պատճառով, РИА Новости-ին հայտնել են ՀՀ կառավարության մամուլի ծառայությունից:
«Փաշինյանը չի մասնակցի ԱՊՀ պետությունների ղեկավարների հանդիպմանը՝ իր հոր մահվան պատճառով», - ասել է աղբյուրը:
Նշվում է, որ Փաշինյանի հայրը մահացել է երկարատև հիվանդությունից հետո:
Հիշեցնենք, որ ԱՊՀ երկրների ղեկավարներն այսօր գագաթնաժողով կանցկացնեն, որի հիմնական թեմաներից մեկը կլինի կորոնավիրուսի տարածմանը հակազդելը, քաղաքական, առևտրային, տնտեսական, սոցիալական և մշակութային ոլորտներում ԱՊՀ շրջանակներում համագործակցության զարգացման հեռանկարները:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան