Օրերս գերեվարված շիրակցիների հարազատները հանդիպել են Գյումրիում ՌԴ գլխավոր հյուպատոսին
Նոյեմբերի 10-ին ստորագրված կապիտուլյացիոն հայտարարությունից մեկ ամիս հետո Խծաբերդ և Հին Թաղեր գյուղերի հատվածում գերության մեջ հայտնված շիրակցիների հարազատները հանդիպել են Գյումրիում Ռուսաստանի գլխավոր հյուպատոսի հետ։
«Այդ մարդն ասաց, որ հարցը շատ լուրջ դրված է, բանակցություններ են ընթանում, արդյունքների մասին անմիջապես Վլադիմիր Պուտինին են զեկուցում։ Մեր ՊՆ-ի հետ խաղաղապահ ուժերը համագործակցում են»,- հանդիպումից հետո ասաց քաղաքացիներից մեկը։
Մեկ ուրիշն էլ հայտնեց, որ իրենց թեժ գծի համար են տրամադրել, որ տվյալներ ստանալու համար զանգեն։
«Մենք էլ մեր գերի ընկած երեխեքի ցուցակը տվեցինք իրեն։ Ինքն էլ մեզ ասաց, որ գործը 100%-ով ընթացքի մեջ է։ Նա նաև նշեց, որ երեխեքը ողջ կգան։ Մենք էլ ասացինք, որ գոնե մի հատ կոնտակտ տան մեզ, հինգ օր է՝ երեխեքից լուր չունենք, մի տեղեկություն է պետք։ Ինքն էլ ասաց, որ կփորձեն ճշտել՝ քանի գերի կա, քանիսն են, բերանս էլ չի բացվում՝ ասեմ, մահացել։ Բայց ասաց, որ իր կարծիքով ամեն ինչ նորմալ է։ Մենք էլ ասացինք, որ ծնողները ի վիճակի չեն..., երեխեն առավոտն ասում է՝ մինչև երեխաս չգա, չեմ գնա դպրոց։ Ինքն էլ ասաց, որ մեր վիճակը հասկանում է»,- ներկայացրեց գերեվարված քաղաքացիներից մեկի հարազատը։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան