Սեյրան Օհանյան. Մենք այս ամենից կարող էինք հաջողությամբ դուրս գալ, եթե...
Արցախի հերոս, Հայաստանի պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը համոզված է՝ պատերազմը հնարավոր էր՝ չսկսվեր, եթե արտաքին քաղաքականության մեջ, դիվանագիտության մեջ իշխանությունը չձախողեր։
«Թե երկկողմ, թե բազմակողմ ձևաչափերում մենք պետք է կարողանայինք մեր հարաբերություններն այնպես կառուցել, որ պատերազմ չլիներ։ 2.5 տարում իրարամերժ հայտարարությունները, հարաբերությունների վաթարացումը մեր ռազմավարական գործընկեր Ռուսաստանի հետ, հարևանների հետ, ՀԱՊԿ-ի արժանապատվության նվաստացումը մեր կողմից բերեցին նրան, որ այս ամենից օգտվեց հակառակորդն ու մարտական գործողություններ սկսվեցին։ Սա նշանակում է քաղաքական ռեսուրսների անկում, նման անկում եղավ ոչ միայն Մինսկի խմբում, այլև մեր պարագայում, իսկ այդ դեպքում օգտվում են ու սկսում ռազմական գործողություններ»,-«Սիվիլնեթ»-ին տված հարցազրույցում հայտարարեց զինվորականը։
Նրա խոսքով, այս պատերազմում հնարավոր էր ոչ միայն նման պարտություն չկրել, այլև ընդհանրապես պարտություն չկրել, հարմար բնագծերում կանգնեցնել։
«Մենք այս ամենից կարող էինք հաջողությամբ դուրս գալ, եթե լիներ պետական արդյունավետ կառավարում, գերագույն հրամանատարը Անվտանգության խորհրդի, ԱԺ-ի, կառավարության, պաշտպանության նախարարության, գլխավոր շտաբի խելացի մտքերի համադրմամբ կարողանար ճիշտ ռազմաքաղաքական գնահատականներ տալ ու ճիշտ որոշումներ կայացնել ժամանակին»,- ասաց Օհանյանը։
Մանրամասները՝ տեսանյութում։
Հարակից հրապարակումներ`
- Ինձ և մյուս փորձառու գեներալներին արգելել են մտնել հրամանատարական կետ․ Սեյրան Օհանյան
- Սեյրան Օհանյան. Եթե այս իշխանությունն իր ղեկավարի հետ օր առաջ չհեռանա, ապա վտանգված է բնակչության ֆիզիկական գոյությունը
- Սեյրան Օհանյան. Շատ վատ փաստաթուղթ է, դրա պատասխանատվությունը պետք է կրի այսօրվա իշխանությունը.168.am
- Սեյրան Օհանյան. Շարունակում եմ իմ ծառայությունը
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան