Զինվում ենք, գնանք դիրքեր. սյունեցիները բացեցին ճանապարհը
Գորիս-Կապան ճանապարհը փակած քաղաքացիները դադարեցրին իրենց բողոքի ակցիան, սակայն նշեցին՝ ամեն օր իրենց դժգոհությունը բարձրաձայնելու են, մինչ թուրքին դիրքեր նվիրած անձը չհեռանա:
«Մենք այսքան ժամ այստեղ կանգնելուց հետո մեր հայրենակիցների հետ միասին, էլի ոչ մի հստակ պատասխան չստացանք: Դավաճանած անձի կողմից կնքված պայմանագիրը լիարժեք իր գործողությունները կատարում է, և մենք քանի որ անհանգստություն ենք պատճառում մարդկանց, այսօր ժամանակավորապես կբացենք ճանապարհը»,- հայտնեց Գորիս համայնքի ղեկավարի տեղակալ Մենուա Հովսեփյանը։
Նրա խոսքով, ակցիաները լինելու են շարունակական, ամեն օր:
«Նա, ով 30-40 կմ առաջ դրված պոստերը մեկ գրչի հարվածով հետ բերեց, նվիրեց թուրքին, մինչև տվյալ անձը պատասխանատվություն չկրի, չհեռանա իր սև աթոռից և չհանձնի այդ աթոռը նրան, ով կգա և պատասխանատու ձևով այս հարցերին լուծում կտա, մենք կշարունակենք մեր ակցիաները: Մենք անհամբեր սպասում ենք այդ օրվան, որ գա մարդ, ով մեր հարցերին պատասխաններ տա:
Ժամը 5-ը ուժի մեջ է, այդ ժամին այն տարածքները, որոնք գծագրով, GPS-ով մտնում են թուրքի հողի մեջ, հանձնվելու են թուրքերին: Թե ով է երաշխավորելու սյունեցու անվտանգությունը, դեռ պարզ չէ»,-ասաց Մ.Հովսեփյանը:
Ակցիայի մասնակիցներից մեկը շարունակեց. «Սա գոյատևման պայքար է, քանի որ վտանգված է Սյունիքն ամբողջությամբ: Մեր պայքարն արդար է: Եվս մեկ անգամ համոզվեցինք, որ անտերության ենք մատնված: Սյունիքն ամբողջությամբ անտերության է մատնված: Իշխանությունից չկա մի մարդ, որ գա, լսի սյունեցու ձայնը: Այդ պայմանագիրը, որ ասում են եռակողմ է, դադարեցրեք ասել եռակողմ, այն այլևս դարձել է երկկողմ՝ թուրք և ռուս: Որովհետև այստեղ չկա Հայաստանի ներկայացուցիչ, որը պետք է պահի սյունեցու, հայի և արցախցու ինքնությունը և պաշտպանի իր անվտանգությունը: Մենք նահանջելու տեղ չունենք: Պինդ եղեք, սյունեցին ամուր կագնած է իր հողին, հիմա զինվում ենք, գնանք դիրքեր: Մենք չունենք դիրքեր հաձնելու»:
Հարակից հրապարակումներ`
- Կապանում մարդիկ իրենց տունն են վառում. Անի Սամսոնյան
- Սյունեցիները «Լուսավոր Հայաստանի» պատգամավորների համար ճանապարհը չբացեցին
- Այս գործընթացի շարունակական լինելու դեպքում միանշանակ կկորցնենք Սյունիքը. Մենուա Հովսեփյան
- Արթուր Դանիելյան. Ո՞նց կարա սթափ մարդը չհասկանա, որ խնդիրը Երևանում է, ոչ թե Սոթքում, Կապանում կամ Շուռնուխում
- Վաղը Կապանի 13 գյուղերի բարձունքները հանձնելու են Ադրբեջանին. Hetq.am
- Վաղը՝ մինչ 17.00-ն, Կապանի շահեկան դիրքերը հանձնվում են թշնամուն. Քաղաքապետ
- Մեզ ի՞նչ է պետք՝ «բուֆերնի» զոնա, որ իմ ու քո երեխային չգողանան. սյունեցին՝ ոստիկանին
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան