ՌԴ խաղաղապահ ուժերը մեկ օրում Արցախում վնասազերծել են ավելի քան 1300 պայթուցիկ օբյեկտ
ՌԴ ՊՆ ականազերծման միջազգային կենտրոնի զինծառայողները շարունակում են աշխատել Լեռնային Ղարաբաղում Ռուսաստանի խաղաղապահ ուժերի պատասխանատվության տարածքում ինժեներական հետախուզման և ականազերծման աշխատանքների ուղղությամբ: Այս մասին հայտնում է ՌԴ ՊՆ-ն։
Օրվա ընթացքում Ստեփանակերտ քաղաքում իրականացվել է տարածքի ինժեներական հետախուզություն և ականազերծում: Մաքրվել է 21,8 կմ ճանապարհ, հայտնաբերվել և ոչնչացման նպատակով հանվել է 1,134 պայթուցիկ նյութ:
Ընդհանուր առմամբ, Լեռնային Ղարաբաղում ականազերծման ընթացքում (2020 թվականի նոյեմբերի 23-ից) շուրջ 195 հա տարածք, շուրջ 87 կմ ճանապարհ, 423 բնակելի շենք մաքրվել է չպայթած զինամթերքից, հայտնաբերվել և վնասազերծվել է ավելի քան 73 500 պայթուցիկ առարկա:
Հայտնաբերված պայթուցիկ օբյեկտները և չպայթած զինամթերքը հանվում և ոչնչացվում են հատուկ սարքավորված աղբանոցում: Զինամթերքը, որը հնարավոր չէ տարհանել, ոչնչացվում է տեղում`անվտանգության բոլոր անհրաժեշտ միջոցների կիրառմամբ:
Պատերազմից տուժած տարածքներում ռուս խաղաղապահների օգնությամբ շարունակվում է կենսական նշանակության ինժեներական հաղորդակցությունների վերականգնումը:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները