Լոռիում երկաթուղային գծերի վրա բեռնատար է ընկել
Դեկտեմբերի 18-ին, ժամը 6:00-ին, Լոռու մարզի Փամբակ-Շահալի վազուրդում Ford Transit համարանիշերով բեռնատար մեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և ժայռից ընկել երկաթուղային գծերի օտարացված հողաշերտի վրա:
ՀԿԵ-ից հայտնում են, որ մեքենայի վարորդի՝ վթարի հետևանքով տարբեր վնասվածքներ ստացած Էջմիածին քաղաքի բնակչի, խոսքերով, մառախուղի ու մերկասառույցի պայմաններում նա կորցրել է մեքենայի կառավարումը, և մեքենան՝ սահելով, կոտրել է ճանապարհի կտրուկ թեքման մասին նախազգուշացնող երկու ճանապարհային նշաններ, ինչպես նաև բետոնե բլոկների և հողաթմբի տեսքով ցանկապատը: Միջադեպի արդյունքում գնացքների ժամանակացույցը չի խախտվել:
Ընկերությունից նշում են, որ այս տարվա ընթացքում սա արդեն վեցերորդ նմանատիպ դեպքն է, երբ միայն Լոռու մարզում երկաթուղային գծերի վրա մեքենա է ընկնում: Հարավկովկասյան երկաթուղին իր հերթին գնացքների երթևեկության անվտանգությունն ապահովելու համար ձեռնարկում է բոլոր անհրաժեշտ միջոցները և վարորդներին կոչ է անում խստորեն պահպանել երթևեկության կանոնները:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան