
«Արար» հիմնադրամի վրանների առաջին խմբաքանակը հասել է զինվորներին
«Արար» Հիմնադրամի վրանների առաջին խմբաքանակը հասավ հայ-ադրբեջանական նոր շփման գիծ։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է հիմնադրամի տնօրեն Ջորջ Տաբակյանը։ Նա նաև լուսանկար է հրապարակել ու ավելացրել.
«Երեկվանից արդեն N զորամասի հրամանատարությունը սկսել է հերթով տեղադրել տարբեր տեղերում՝ որպես ժամանակավոր կացարան, մինչև հիմնական կացարանների աշխատանքները սկսելը։
Բարի և անվտանգ ծառայություն մեր սպաներին և զինվորներին»։
Այս բացասական ֆոնին, փորձեմ փոքր լավ լուրով կիսվել։ «Արար» Հիմնադրամի վրանների առաջին խմբաքանակը հասավ Հայ-ադրբեջանական...
Опубликовано Ջորջ Տաբակյան Четверг, 17 декабря 2020 г.